Խնդրում եմ Ձեր ուշադրությունը. ՍԲ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ բնակվող անձիք ահազանգում են

Բաց նամակ Հարգելի hayeli.am գրեթե ամեն օր Ձեր կայքի միջոցով եմ հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Մի խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել և որոշեցի դա անել Ձեր կայքի միջոցով: Ես ապրում եմ ՍԲ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ: 2013թ-ի հունվարին ՀՀ կառավարությունը Կոնդի ՍԲ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը՝ 1005 քառակուսի մետր մակերեսով, 400 միլիոն դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերել է Երեվան իմ սեր հիմնադրամին՝ իբր ինչ-որ հին պատմական շենք պետք է այդ տարածքում վերակառուցեն: Անցել է ավելի քան 5 տարի ու այդ տարածքն այդպես ամայի մնացել է: Չնայած տարածքը ցանկապատված է, բայց այդուամենայնիվ, հատկապես երեկոյան ժամերին այդ տարածքի մոտով անցնել ուղղակի հնարավոր չէ, վախենալու է: Այնտեղ թափառող շներ են, հարբեցողներ ու նաև մարմնավաճառներ: Ոչ միայն հարբեցողների և մարմնավաճառների ու նրանց հաճախորդների հայհոյանքներն ենք լսում ու նրանց միջև տեղի ունեցող վեճերը, այլև բազմաթիվ այլ ձայներ: Այսինքն նրանք բոլորն էլ կարողանում են անցնել ցանկապատից այն կողմ: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն մեզ ասեցին, որ տարածքը անվարձահատույց կերպով նվիրաբերված է Երևան, իմ սեր հիմնադրամին, ուստի հիմնադրամն է պատասխանատու՝ երբ կկառուցվի նախատեսված շինությունը և հորդորեցին դիմել հիմնադրամին: Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի հետ կապ հաստատել ուղղակի հնարավոր չէ: Երկու կայքի ենք դիմել ես և հարևաններս, բայց լրագրողներն ասում են, որ երբ Արշակ Կարապետյանը լսում է, որ զանգահարողը լրագրող է կամ անջատում է հեռախոսը, կամ ասում՝ հիմա հարմար չէ, զանգեք մի փոքր ուշ: Երբ հետո նորից զանգում են՝ էլ չի պատասխանում զանգերին: Չգիտենք հիմնադրամն առհասարակ նորմալ աշխատակազմ ունի, թե չէ: Խնդրում ենք բարձրաձայնել Ձեզ այս խնդրի մասին, գոնե Ձեր միջոցով հասանելի լինի մեր Ձայնը և խնդիրը լուծվի: Շնորհակալ եմ: Արեն Մալյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am