Ի՞նչ իրավունքով է արտադրական ձեռնարկությունն ԱԺ-ում պատգամավորներ ներկայացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը:

 «Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու»,- երեկ նման հայտարարություն է տարածել Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը:
Սա իսկապես զավեշտ է: Ինչպես հայտնի է` «Գրանդ Հոլդինգը» ո՛չ կուսակցություն է, ո՛չ էլ կուսակցությունների դաշինք, այլ արտադրական խոշոր ձեռնարկություն: Բայց արի ու տես, որ իր առանձին «խմբակցությունն» է ունեցել ԱԺ-ում, այն էլ խորհրդարանական տարբեր խմբակցությունների կազմում: Գրիգոր Ավալյանը` ՀՀԿ, Արմեն Բաբայանն էլ ՀՅԴ խմբակցություններում են «տեղակայված եղել»: Ու, մեղմ ասած, անհասկանալի է` ի՞նչ իրավունքով է արտադրական ձեռնարկությունն ԱԺ-ում պատգամավորներ ներկայացրել: Չնայած պարզ է` այս հոլդինգն իր շահից ելնելով` ներկայացուցիչներ է գործուղել խորհրդարան` անհրաժեշտ պահի անհրաժեշտ կոճակը սեղմելու համար: Ընդ որում, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 2004թ. սկսած ավանդաբար իր երաշխավորված տեղերն է ունեցել ԱԺ-ում, այն էլ տարբեր խմբակցություններում` պարբերաբար գործուղելով տարբեր մարդկանց: Այդ ամենի դիմաց ընկերությունը հավանաբար նաև «մուծվել է» համապատասխան կուսակցություններին` ֆինանսավորելով քարոզարշավը: Եվ հիմա պետք է արձանագրենք` «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը լավագույն ինքնախոստովանությունն է այն բանի, որ ՀՀ-ում սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը, ըստ այդմ, պարբերաբար խախտվել է ՀՀ Սահմանադրությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am