Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը. Ազատություն

Ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ:
Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին Հայաստանի նորընտիր վարաչպետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը և հակասում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա միաժամանակ ընդգծել է՝ «Ադրբեջանը պատրաստ է շարունակել առարկայական բանակցություններն առկա օրակարգի հիման վրա, ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների միջոնորդությամբ՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: Երեկ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է շարունակել բանակցությունները Ադրբեջանի նախագահի, Մինսկի Խմբի համանախագահների հետ, նշելով հանդերձ, որ Ղարաբաղը ևս պետք է բանակցությունների լիարժեք կողմ հանդիսանա: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը վիճարկում է, ասելով, թե Հելսինկիում 1992 թվականին կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի որոշմամբ՝ հակամարտ կողմեր են ճանաչվել Հայաստանը և Ադրբեջանը, իսկ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները ճանաչվել են շահագրգիռ կողմեր: Նա հիշատակել է նաև ՄԱԿ-ի բանաձևերը, այդ ամենը ներկայացնելով զուտ Բաքվի մեկնաբանություններով ու տեսանկյունից, ինչը հայկական կողմը մշտապես հերքել է ու հակադարձել: Ընդգծենք՝ ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ: Մինչդեռ՝ Հիքմեթ Հաջիևը կրկնել է Բաքվի հայտնի դիրքորոշումը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերը միայն «ներքին ինքնորոշման իրավունք ունեն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Հաջիևը նշել է նաև, թե Ադրբեջանը դեռ հույս ուոնի, որ Հայստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի «իր նախորդների սխալները և առողջ դիվանագիտական քաղաքականություն կվարի», ձգտելով քաղաքկիրթ հարաբերություններ հաստատել հարևան երկնների հետ: Նյութի շարունակությունը կարդալ այստեղ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am