ԱԱԾ տնօրենի հրաժեշտի խոսքը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ծառայության աշխատակիցներին ուղղված  ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես ասված է.   «Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ գործընկերներ Ազգային անվտանգության մարմինների հիմ­նական խնդիր­ներն են եղել ինքնիշխա­նու­թյան,  պետա­կան սահման­ների անձեռնմխելիության, տա­րած­քա­յին ամբողջա­կա­նու­թյան, սահմանադրական կարգի, քա­ղա­­քացիների իրավունքների, ազա­տու­­թյուն­­ների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտ­պա­­նու­նակու­թյան ամրապնդումը։ Վերջին օրերի ընթացքում իմ պաշտոնավորումը պայմանավորված է եղել բացառապես այդ խնդիրների լուծման բնականոն շարունակականությունն ապահովելու և երկիրը ներքին ու արտա­քին մարտահրավեր­նե­րից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ինչն էլ Ձեր անմնացորդ հայ­րե­նա­սի­րու­թյան և պատաս­խա­նատվության բարձր զգացումի շնորհիվ կարողացել ենք պատ­վով կատարել։ Այժմ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության տնօ­րե­նի պաշտոնից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր համատեղ ծառայության և իմ նկատ­մամբ ցուցա­բե­րած վստահության համար, միաժամանակ լիահույս եմ, որ ունենալով հատուկ խառնվածք և հաստա­տուն կամք, հետայսու ևս կշարունակեք արդար և անկողմնակալ իրականացնել լիազորու­թյունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայո­ղա­կան պարտականությունները։ Հույսով եմ նաև, որ մեր բոլորի տեսլականը՝ Ազգային անվտանգության ծառայությունը դարձ­­նել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում լավագույն հատուկ ծառայու­թյուն­նե­րից մեկը, իրատեսական է, քանզի Ծառայության կուռ և բանիմաց անձնակազմն իր տքնա­ջան աշխատանքով ունակ է լուծել հա­մակարգի առջև ծա­ռա­ցած ցանկացած հիմ­նախնդիր։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրա­պե­տության երրորդ Նախագահին՝ իմ նկատմամբ ցուցաբերած անվերապահ վստահության և մեր պետականության ամրապնդման գործում Ազգային անվտանգության ծառայությանը մշտապես գոր­­ծուն աջակցելու համար։ Երախտիքիս խոսքն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և իրավապահ մարմինների իմ բոլոր գործընկերներին, ինչպես նաև այլ պե­տությունների գործընկեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ ակտիվ համա­գոր­­ծակցության և փոխ­գոր­­ծակցության համար։ Հույսով եմ, որ Ազգային անվտան­գության մարմինների գործունեությունը, համակարգի աշխատակիցների մաս­նա­­գի­տա­կան բարձր պատրաստվածությունը, հմուտ և գրագետ աշխատան­­քը, ամենա­կարևո­րը՝ ան­մնա­ցորդ նվիր­ումը և պարտ­­քի բարձր գիտակցումն ի շահ մեր Հայ­րենիքի, մշտապես հարգանքի և արժանի գնահատանքի կարժանանան»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ստորագրել է Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը: ՀՀ նախագահի մայիսի 10-ի հրամանաով Գեորգի Կուտոյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am