Տեր-Պետրոսյանը ստանձնում է ՀՀԿ-ի փաստաբանի կամ քաղաքական հուշարարի դերը

Նախագահը պետք է վեր լինի մանրախնդիր նախանձից Հայաստանի առաջին նախագահի վերջին հոդվածում՝ hayeli.am շարադրված մտքերի նույնիսկ հպանցիկ դիտարկումը չի կարող խիստ երկակի և նորմալ մարդու համար տհաճ հոգեբանական տպավորությոնւ չստեղծել: Թվում է, որ առաջին հերթին հենց Տեր-Պետրոսյանը ոչ միայն պետք է ողջուներ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցած թավշյա և անարյուն հեղափոխությունը, այլև առաջիններից մեկը պետք է կանգներ հեղափոխության երիտասարդ առաջնորդի կողքին: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը 2008-ին կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին, դարձավ նրա նախագահական ընտրաշավի փաստացի լոկոմոտիվներից մեկը: Ու թեպետ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած 2008-ի շարժումը քիչ դրական բան էր պարունակում և խորքում ուներ միայն այն օրվա իշխանությունների նկատմամբ ռեվանշի հասնելու ձգտում, Նիկոլ փաշինյանը ամեն ինչ դրեց այդ շարժման համար, և ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ սեփական առանձնատանը թիկնազորի պաշտպանության ներքո ծվարելու փոխարեն, հայտնվեց բանտում: Եվ այսօր Տեր-Պետրոսյանը, երիտասարդ վարչապետին թիկունք կանգնելու փոխարեն, ըստ էության, ստանձնում է ՀՀԿ–ի փաստաբանի կամ քաղաքական հուշարարի դերը՝ մատնացույց անելով հանրապետականներին, թե համախմված մեծամասնությունը պահպանելու դեպքում, ինչպես կարող են տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Բայց աստվածաշնչյան կարևորագույն պատվիրանն է՝ մի՛ ուրացիր: Նիկոլ Փաշինյանը և իր շուրջը համախմբված թիմը կատարել են մեծ գործ՝ առանց մի կաթիլ արյան ապամոնտաժել են այլևս ազգակցական ժառանգականության հավակնություններ ունեցող Սերժ Սարգսյանի ռեժիմը՝ ՀՀԿ-ով հանդերձ: Սա մի ծառայություն է մեր ժողովրդին, որ այլևս երբեք չի մոռացվի՝ անկախ նրանից, թե հետագայում ով կգա իշխանության: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամբողջ աշխարհին և Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեցին, որ Հայաստանը ինչ-որ միջինասիական կամ աֆրիկյան երկիր չէ, ուր իշխանությունը կարող է անցնել աներոջից փեսային, փեսայից՝ քավորկնոջը և հակառակը: Հայաստանում իշխանությունը այլևս և ընդմիշտ փոփոխելի է, առնվազն այնքան ժամանակ քանի մեր երկիրը որպես անկախ պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ գոյություն ունի աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ամենամեծ ծառայությունը: Փաշինյանը արեց այն, ինչ չկարողացավ անել Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի մեկին, անգամ,երբ «փիլիսոփայական» հանգստությամբ օրվա իշխանությունների հետ բախման զոհասեղանին էր դնում Հայաստանի 10 քաղաքացիների կյանքը: Ինձ այս գեղեցիկ շարժման հետ միավորել է ՀՀԿ-ական ռեժիմից անհապաղ ազատվելու հրամայականը: Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին ես հացադուլ սկսեցի Ազատության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը բացառելու պահանջով քաղաքական ուժերին միավորման կոչ անելով: Հացադուլը դադարեցրել եմ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում թավշյա հեղափոխության առաջին հանրահավաքի ժամանակ՝ տեսնելով որ իմ ակնկալած միավորումը սկսում է կայանալ: Հետագա բոլոր օրերին մեր կուսակցության անդամների հետ միասին մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին և բողոքի հնարավոր գործողություններին: Ու թեպետ նախկինում Նիկոլ Փաշինյանի թիմակիցը կամ քաղաքական համախոհը չեմ եղել, անհնար է չընդունել, որ նրան ու իր թիմին հաջողվեց անել այն, ինչ տաս տարի չէր կարողանում անել Հայաստանի ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը: Որտե՞ղ էր այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը՝ չգիտեմ: Հաստատ հրապարակում չէր: Գուցե շախմա՞տ էր խաղում Սերժ Սարգսյանի հետ, թեպետ վերջինս հազիվ թե շախմատի սիրտ ունենար: Երկրի նախագահները, գործող թե նախկին, պետք է ի վիճակի լինեն վեր կանգնել անձնական նախապատվություններից, նախասիրություններից, առավել ևս անձնավորված մանրախնդիր նախանձի դրսևորումներից: Պետք է ի վիճակի լինեն ճիշտ գնահատելու քաղաքական իրադարձությունների բովանդակությունն ու նշանակությունը ողջ հայ ժողովրդի, ոչ թե սոսկ սեփական հաջողված կամ չհաջողված հավակնությունների տեսանկյունից: Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը, սակայն, ավելի շատ հենց այդպիսի տպավորություն է թողնում, որ եթե մի գործում ես չեմ հաջողել, չխոսելով արդեն անհաջողության ողբերգական հետևանքների մասին, թող չհաջողի նաև Փաշինյանը: Մինչդեռ ավելի ճիշտ կլիներ նոր վարչապետին գոնե բարոյակա աջակցություն հայտնել, եթե անգամ քաղաքական շոշափելի աջակցություն ցուցաբերելու ցանկություն կամ ռեսուսներ արդեն չկան: Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյան  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am