ՀՀ դատախազությունը հայտնաբերել է աճուրդների իրականացման չարաշահումների սողանցքներ

ՀՀ դատախազության ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հայեցողական ընթացակարգերով աճուրդների իրականացման չարաշահումների սողանցքներ: Այս առնչությամբ, ՀՀ գլախվոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հիմնարկներին ամրացված տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ 2017 թվականի հունվարի 31-ին կազմակերպված աճուրդի որոշ մասնակիցներ լոտերի գներն արհեստականորեն բարձրացրել են՝ դրանց համար առաջարկելով անտրամաբանական գներ: Դրանից հետո նրանք հրաժարվել են իրենց առաջարկած գների 3 տոկոսի չափով գումարները վճարելուց, իսկ նշված լոտերի վերաբերյալ աճուրդը նույն օրը՝ ժամեր անց, վերսկսվել է, եւ դրանք վաճառվել են մեկնարկային գներով: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված աճուրդում արհեստականորեն բարձր գներ առաջարկած անձանց հետ առնչություն չունեցող մյուս մասնակիցների կողմից լոտերի համար առաջարկվել են դրանց մեկնարկային գներից զգալիորեն բարձր գներ, սակայն աճուրդի որոշ մասնակիցների ոչ իրավաչափ գործողություններից հետո բարեխիղճ մասնակիցները հեռացել են աճուրդի վայրից, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր խմբի համար նշված լոտերը նույն օրը մեկնարկային գներով ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար գործնականում օգտագործվել են հրապարակային սակարկությունների ոլորտը կարգավորող իրավական ակտի բացերը: Մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ օրենսդիր մարմինը լոտը չվաճառվելու, այդ թվում՝ աճուրդում հաղթողի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում նույն լոտի վերաբերյալ աճուրդը վերսկսելու մեկ եղանակ է նախատեսել, այն է՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ եւ 15-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ աճուրդի ընդհանուր կարգով կազմակերպումը եւ անցկացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգով չի հստակեցվել, թե աճուրդում հաղթող համարված մասնակցի կողմից տեղում, 30 րոպեի ընթացքում, իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումարը չվճարելու պայմաններում աճուրդը մեկնարկային գնից վերսկսվում է նո՞ւյն օրը, թե՞ այն կազմակերպվում եւ անցկացվում է ընդհանուր կարգով, այսինքն՝ առնվազն տասնհինգ օր առաջ աճուրդի մասին ծանուցումը կրկին հրապարակելուց հետո: Փաստորեն, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի իրավակարգավորումները չեն նպաստում պետության շահերի պատշաճ ապահովմանը, ինչպես նաեւ աճուրդի բարեխիղճ մասնակիցների օրինական շահերին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից սույն թվականի մարտ ամսին ՀՀ վարչապետին ներկայացվել են առաջարկություններ՝ քննարկվող ոլորտում չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները՝ իրավական ակտերի անհստակությունները եւ աճուրդների կազմակերպիչների հայեցողական մոտեցումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգում աճուրդում հաղթողի կողմից առաջարկված գումարը չվճարելու կապակցությամբ աճուրդի վերսկսման եւ անցկացման միասնական կարգ սահմանել՝ միաժամանակ բացառելով աճուրդի անցկացման եւ կազմակերպման ընդհանուր կարգի շեղումները: ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի՝ 2018 թվականի ապրիլի 6-ի համապատասխան հրամանով աճուրդի անցկացման կանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ վերոհիշյալ չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am