Արման Սահակյանը հրաժարական է տվել

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվությամբ ու սիրով: Շնորհակալ եմ ՊԳԿՎ աշխատակազմին, իմ գործընկերներին ու թիմակիցներին՝ մեր արդյունավետ համագործակցության համար. միասին կարողացել ենք շատ խնդիրներ լուծել ու աշխատող ծրագրերով առաջ գնալ: Այդ ամենի մասին պարբերաբար հրապարակային խոսել եմ, սակայն այսօր միայն մեկը հիշատակեմ. նպատակ դրեցի և կարողացա գործընկերներիս հետ հիմնովին ու համակարգված լուծել հանրակացարաններում ապրող մեր հազարավոր հայրենակիցների սեփականության խնդիրը: Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի: Ինձ համար կարևոր է նաև լրատվամիջոցների հետ անցած ու անցնելիք ուղին. մեր առողջ համագործակցությունը պրոֆեսիոնալների հետ հնարավորություն է տվել հանրությանը հասցնել կատարված աշխատանքը, քննադատությամբ շտկել բացթողումները: Եվս մեկ անգամ ասեմ՝ շնորհակալ եմ ձեր վստահության, համագործակցության և աջակցության համար»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am