Արմեն Սարգսյանը հաղթահարել է վախերը

Լինում է, չի լինում մի թագավոր է լինում, անունը՝ Արմեն Սարգսյան: Էս թագավորին, որին իսկզբանե գործատուն Հայաստան էր բերել Անգլիայից, որպեսզի իր մոտ նախագահ աշխատի, կամ ինչպես թագավորի ազնվական ականջին է հարիր՝ անգլիական թագուհի, և թագուհու համար նախապես հարմարեցվել էր միջավայրը, զրկել նրան գործուն լծակներից ու ղեկավարման լիազորություններից, հագուրդ տալով թագուհու բացառապես սնափառ կրքերին՝ Սահմանադրության մեջ նախօրոք ամրագրել էր, որ այդ ոչ մի բան չանող, ոչինչ չունեցող, դերակատարումից զրկված թագուհին է պետության գլուխը, բերել էր նրան հեռավոր Անգլիայից, որպեսզի թագավորն ապրած կենան իր հոլիվուդյան ժպիտը ցուցադրելու բազում առիթներ ունենա, հյուրեր ընդունի-ճանապարհի, ֆիզիկական ներկայություն ապահովի այս կամ այն միջոցառմանը՝ ներշնչելով, թե ինքը Սահմանադրության երաշխավորն է, այն Սահմանադրության, որն իրեն զրկել է նույնիսկ պարգեւատրումներ ու մեդալներ շնորհելուց: Եւ թագավորն այդ համաձայնել էր ցանկացած կարգավիճակով նախագահ աշխատել գործատուի ձեռքի տալ, որովհետեւ վաստակաշատ դեսպանի, բիզնեսմենի ու անփառունակ վախճանով Հայաստանից հեռացած վարչապետի համար սա մանկության երազանք էր եղել՝ կենսագրության մեջ ոսկե տառերով ՀՀ Նախագահ կարգավիճակն ամրագրելը: Թագավորն այդ չէր էլ կարող երազել, որ օրերից մի օր ինքը կազատվի գործատուի կապանքներից ու կսլանա փառքի ճանապարհով: Կունենա հնարավորություն ապացուցելու իր լեգիտիմությունը, առայժմ միայն ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առջեւ, ով վստեհեցնում է, որ իր հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչը ցուցադրելու հնարավորությունից Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կարծես թե զրկված էր Արմեն Սարգսյանը: Այլապես նա վերջ կդներ բոլոր կասկածներն ու կկանգնեցներ այդ առթիվ բարձրացրած անխնա քննադատությունների ալիքը : Այն պահից, երբ Փաշինյանը թավշյա հեղափոխության միջոցով իր ձեռքը վերցրեց Հայաստանում քաղաքական իրադրությունը, Արմեն Սարգսյանը որոշեց հետ չմնալ նրանից, նա կրնկակոխ հետեւեց Փաշինյանին՝ քաղաքական երկնակամարում ողացնելով իր աստղը: Մոռացության գիրկը նետված Սարգսյանը նախ կցկտուր կոչեր արեց, իսկ երբ իշխանությունը դիմեց նրա օգնությանը ու միջնորդական առաքելությամբ գործուղեց հրապարակ, հազարավոր քաղաքացիների շարքեր մտած պալատական պաշտոնյան մոտիկից զգաց հրապարակի ուժը, հաղթահարեց բոլոր վախերը ու նա էլ որոշեց իրավիճակից օգուտը քաղել: Այն, ինչ անում է վերջին շաբաթներին Արմեն Սարգսյանը, պարզապես ապշեցնող է: Ով կմտածեր, որ Սերժ Սարգսյանի հպատակը վերջինիս գահընկեցությունից հաշված օրեր հետո պիտի պոռթկար, որ Հայաստանում կատարվող իրադարձություններն ուղղակի ապշեցնող են, որ երկու ամիս առաջվա Հայաստանն ու հիմիկվանը բոլորովին նույնը չեն, որ վերջապես կոչ աներ պատգամավորներին ընտրել մի մարդու, ով Սերժ Սարգսյանին հեռացրեց իր պաշտոնից: <<Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, եւ մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին: Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»: Սա էլ դեռ կինոյի ավարտը չէ, Սարգսյանը «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է , որ ինքը կաշխատի Փաշինյանի հետ.«Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում․․․Երեւի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց եւ կաշխատեմ նրա հետ։ Նա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ է։ Բայց դա մի որակ է։ Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։ Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը եւ իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն եւ կառույց։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,-ասել է Սարգսյանը։ Մեզ մնում է արձանագրել, որ Արմեն Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս մարտահրավեր է նետել Փաշինյանին, թե ով է այս ճանապարհին ավելի շատ մեծացնել իր փառքը, կդիտարկենք մոտ ապագայում: Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am