Խաչիկ Ասրյանը` հրաժարականի և նոր կուսակցության մասին

Քրիստոնյա՛ և հայրենատե՛ր Հայեր Իմ խորին համոզմամբ` 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական  ճգնաժամային իրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման և ձևավորման ընթացքում, իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած, շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, որոնց Հայաստանում և Արցախում մասնակցել են 380-ից 400.000 քաղաքացիներ, այդ թվում, վերջին 11 տարիների ընթացքում պետական համակարգում իմ ազնիվ, հավատարիմ և պատասխանատու գործունեությունը` տալիս եմ իմ  հրաժարականը` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից և դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

 Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը ներկա և եկող սերունդների համար լինելու է մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը: Ուստի, քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, առաջարկները և  45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.   15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն  ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը և շարունակելու է «Հայոց Արծիվների» ազգային-պետական-հայրենասիրական գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում:
Գիտակցական իմ կյանքում, 26 տարիների գործունեությունս, բացառապես, ուղղված է եղել իմ պետության և իմ ժողովրդի արտաքին անվտանգության ապահովմանը, ասել է թե` հայոց բանակ, հայ զինվոր, զորամասեր, սահմանագիծ, մարտական հենակետեր և արտաքին պաշտպանություն. հետայսու իմ և նորաստեղծ կուսակցության առանցքային առաքելությունն եմ համարում   իրականացնել նույնքան   շռնդալից ու չերկրորդվող գործունեություն   Հայաստանի` այժմ  նաև` ներքին կայունության համար: Այո՛, «Հայոց Արծիվներն», իր վաստակած  հեղինակությամբ, մեծ փորձով և վճռականությամբ,  մնալով հայոց սուրբ հողի պաշտպանության խրամատներում, միաժամանակ, մտնում է Հայաստանի ներքին քաղաքականության պայքարի մեջ՝ հաղթելու և, իրոք, կառուցելու մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաքելությունը հայ ազգի և հայոց պետականության ներքին և արտաքին անվտանգության ապահովումն է:
Մարդկության պատմության ողջ ընթացքում, մասնավորապես քաղաքականության մեջ, հասարակական կազմակերպության կամ կուսակցության Առաջնորդի որդեգրած գաղափարախոսությունը երբեք  չի փոխվել և չի կարող փոխվել, իսկ կարգախոսները փոխվել են պարտադիր՝ համաձայն ժամանակաշրջանի պահանջների: Այնպես, ինչպես «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն  իր   գործունեության    յոթ   տարիների    ընթացքում  որդեգրել   էր  «Իմ միջոցով՝ ազգիս համար»,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ութ տարիների ընթացքում` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Առաջնորդ» կարգախոսները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն  էլ  որդեգրել է  «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ,  Հայաստա՛ն» կարգախոսը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր  մասնակցությունն է ունենալու առաջիկայում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  ընտրություններին: Իսկ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու «Հայոց Արծիվներ. Միասնական   Հայաստան»   կուսակցությունը:   Նախ`   կրկին    հիշեցնեմ,   որ   իմ  26-ամյա հայրենանվեր գործունեությունը, ինչպես եղել է, կա և լինելու է բացառապես հայածին ու հայակենտրոն, այնպես էլ նոր կուսակցության գործունեությունը, բնականաբար, կլինի հայածին և հայակենտրոն:  Միևնույն  ժամանակ, անբեկանելի է, որ 21-րդ դարում, Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության  և վերջինիս  հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն: Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը, բացառապես, կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ,  անփոխարինելի բարեկամությունից: Կո՛չ եմ անում արցախյան  հերոսամարտ հաղթանակած ողջ հայ ժողովրդին. չտրվե՛լ  արևմտյան այլասերված  բարքերին և չգայթակղվե՛լ, այլ հայ ընտանիքում միշտ անսասան պահել նախնիներ-ծնող-զավակ անքակտելի կապը: «Պրոե՞կտ է» արդյոք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Զավակն իր ծնողի համար երբեք  չի  կարող պրոեկտ լինել: Այսինքն` 15 տարի առաջ հայ ընտանիքում ծնված  «Հայոց Արծիվները» ոչ միայն ինձ, այլև համայն հայության համար չի կարող պրոեկտ լինել ճիշտ այնպես, ինչպես հայ ազգի հզոր ապագայի կերտումը  չի կարող պրոեկտ լինել հայ ժողովրդի համար: Սա նշանակում է, որ, իրոք, հա՛յ ժողովուրդն է «Հայոց Արծիվները»: «Աստվա՛ծ,  Հա՛յ Ազգ,  Հայաստա՛ն»: Հաջորդ հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում: Անսասան հավատքով և խորին հարգանքով՝ Խաչիկ Ասրյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am