Հայաստանում շատ Նիկոլներ կան, ասում է Նիկոլ Փաշինյանի հայրը. hetq.am (տեսանյութ)

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, ապրում է իր ծննդավայր Իջևանումսակայնվարչապետի ընտրության առիթով Երևանում էր՝ որդու տանըԱյսօր «Հետք»-ի նկարահանող խումբը զրուցել է Վովա Փաշինյանի հետ։   -Պարո՛ն ՓաշինյանԴուք երեք որդի ունեք՝ ԱրտակԱրմեն և Նիկոլինչո՞ւ է երեք որդիների մեջ Նիկոլի անուննայդքան տարբերվող: -Անկեղծորեն ասած` ես չեմ որոշել, մայրիկս է որոշել: Երբ Նիկոլը ծնվեց, ես Իջևանում չէի, և մայրիկս որոշել է ամուսնու անունը դնի, հայրս գնացել է պատերազմ, երբ ես մեկ տարեկան չորս ամսական էի, և չի վերադարձել: Մայրիկս էլ որոշել է՝ Նիկոլ դնի, եկա, իմացա, շատ ուրախացա, որ հորս անունն է դրել: 1988 թվականին շարժման բուռն ժամանակներում Նիկոլն ընդամենը 13 տարեկան էր և շատ էր խանդավառվել, որ վերջապես հայ ժողովուրդն ուզում է անկախություն ձեռք բերի: Իջևանի մշակույթի տան դիմաց միշտ հանրահավաքներ էին լինում, ինքն անպայման պետք է մասնակցեր, հաճախ հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և այդ հանրահավաքների ժամանակ ժողովրդի համար կարդում էր, ժողովուրդն էլ շատ լավ ընդունում էր: Նույնիսկ հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը կոմերիտականներին կոչ արեց կոմերիտական տոմսերը հավաքեն ու դնեն աստիճանների վրա, թողնեն մնա: Ու, իրոք, այդպես էլ արեցին երեխաները: Հետո սկսեց կոմունիստների վերաբերյալ շատ սուր հոդվածներ գրել, դպրոցի պատերի վրա փակցնել, ուսուցիչները եկան դիրեկտորին բողոքեցին, տնօրենն էլ ինձ ասաց: Ես կանչեցի Նիկոլին, ասեցի՝ Նիկո՛լ ջան, տենց բաներ մի՛ արա, չի կարելի, բայց իրենը, մեկ է, շարունակեց: -Ձեր որդին ՀՀ վարչապետն էի՞նչ ապրումներ ունեք: -Չափից դուրս շատ եմ մտահոգ, որովհետև շատ եմ վախենում երեխուս մի վնաս հասցնեն, շատ դժվար ու ծանր է լինելու, ինչո՞ւ, առաջինը, որ երկիրը քայքայել են, հասցրել են անդունդի եզրին, գործազրկությունը, արտագաղթը, համատարած աղքատությունը…. Ինչ ուժ, ինչ իմաստություն պետք է ունենա, որ կարողանա այդ բոլորը վերականգնել: Իհարկե, ժողովուրդը շատ խանդավառված է, բայց ժողովուրդը նաև շատ արագ փոփոխությունների է սպասում, իսկ այդ դժվար գործը կարճ ժամանակում իր ավարտին հասցնելը շատ ծանր ու դժվար է լինելու, դրա համար ես մտահոգ եմ: -Հաշվի առնելով նախորդ շարժումների ավարտը, մի քանի չստացված փորձերը՝ լավատեսություն ունեի՞ք, որ այս անգամ շարժումը հաջողություն է ունենալու: -Նախ` ես ընդհանրապես իր հետ քաղաքական հարցերով չեմ զրուցել, չեմ միջամտել իր գործերին, հեռվից դիտել եմ, մտածել եմ` ոնց կավարտվի, ինչ կլինի, անընդհատ Աստված էի կանչում՝ ինչ էլ լինի մեր ժողովրդի արյունը չթափեն: 2008 թվականի մարտի 1-ը հիշելով, որ ես էլ անմիջական այդ պահին ներկա եմ եղել գիշեր-ցերեկ… Այդ մտքից ուղղակի սարսափում էի, որովհետև ես գիտեի, որ սրանք ամեն ինչի ընդունակ են: -Ի՞նչ փոխվեց 2018-ին, որ ժողովուրդն առանց կաշկանդվելու աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը: -Ինչպես ասում են՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, այլևս տեղ չկար դիմանալու, մի ինչ-որ շարժիչ ուժ էր պետք այս ժողովրդին, որ ոտքի կանգնի: Այս սարսափելի վիճակն ինչքա՞ն կարելի էր համբերել ու տանել: -Պարոն Փաշինյանը միշտ քննադատական ելույթներով է հանդես եկել` թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես լրագրող իր հոդվածներով: Դուք այդ քննադատություններն ինչպե՞ս եք ընդունել, չե՞ք վախեցել, չե՞ք ասել՝ ա՛յ Նիկոլ ջան, հերիք է, բա քեզ պե՞տք է, նման խոսքեր չե՞ք ասել: Երբեք, որովհետև երբ Նիկոլը գալիս էր Իջևան, ես մենակ մի բանի մասին էի մտածում՝ քաղաքական որևէ թեմայի շուրջ չզրուցել իր հետ, մտածում էի անընդհատ, որ էրեխես մի քիչ հանգստանա, օդափոխվի, ներվերը մի քիչ հանգստանա։ -Ռուսական РБК լրավամիջոցին տված հարցազրույցում Դուք ասել էիքոր Հայաստանում է´լ ավելի խելոք մարդիկկանովքեր կարող են երկրի առաջին դեմքը լինել: -Լրագրողը հարց տվեց, թե Դուք ուզո՞ւմ եք, որ անպայման Նիկոլը լինի վարչապետ, ճիշտն ասած` ես պատասխանեցի, որ Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի՞ Նիկոլ է ընդամենը, շատ Նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի: -Նիկոլ Փաշինյանը խառնվածքով ավելի շատ Ձե՞զ է նման, թե՞ մայրիկին: -Ավելի շատ իմ մայրիկին, որովհետև իմ մայրիկն է պահել Նիկոլին, Նիկոլը մայրիկիս այնքան էր սիրում՝ չափ ու սահման չկար: -Հնարավո՞ր է ընտանիքով Երևան տեղափոխվեք: -Երբեք, ես իմ Իջևանը կյանքում չեմ թողնի: -Ի՞նչ զգացողություններ ունի վարչապետի հայրը: -Նախկինի պես, ոնց որ մինչև վարչապետ դառնալն էր, նույն վիճակն էլ ինձ մոտ մնում է: Ես տենց չեմ ուրախացել, չեմ վեր թռել, որ տեսե՛ք՝ իմ որդին երկրի ղեկավարն է: Ինչ-որ մեկը պետք է երկիրը ղեկավարի: Կարևորը, որ լավ մարդ ղեկավարի, իր ժողովրդին, երկիրը սիրող մարդ լինի: -Երբ որևէ մեկը բարձր պաշտոն է ստանում, շատ են խոսում, որ հիմա ազգականները նույնպես պաշտոններ կստանան: Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը բարեկամներին պաշտոններ կտա՞: -Երբեք, Նիկոլ Փաշինյանը, լինի բարեկամ, իշխանամետ, թե ընդդիմադիր, խելացի, պրոֆեսիոնալ մարդկանց պետք է փնտրի, այդպես էլ, համոզված եմ, կանի: Երբեք տարբերություն չի դնի, որ էս մեկը հորեղբորս տղեն է, մյուսը հորքուրիս թոռն է և այլն, և այլն: Հանկարծ, եթե սխալվի այդպիսի բան անի, ես ինձ շատ խիստ վիրավորված կզգամ: -Մեկ-երկու կարևոր խնդիր, որ կցանկանայիք առաջնահերթ լուծեր Ձեր որդու ղեկավարած կառավարությունը: -Առաջին հերթին մեր երկրի պաշտպանունակության բարձրացումն եմ համարում առաջնահերթ, երկրորդ՝ երկրում պետք է հաստատվի արդարություն, որ բոլորն օրենքի առաջ հավասար լինեն, ընտրյալներ չլինեն: Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am