Սերժ Սարգսյանը մերժել է Արցախի իշխանությունների հրավերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ականների պահվածքն արդեն խղճահարություն է առաջացնում: Երեկ Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման կապակցությամբ միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու Ստեփանակերտում: Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ական վերնախավը ներկա չի գտնվել հայկական երկու մայրաքաղաքներում անցկացված միջոցառումներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԼՂՀ իշխանությունները Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցելու հրավեր էին ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ներկա չէր, այլ բավարարվել էր ՀՀ և ԼՂՀ նախագահներին շնորհավորական ուղերձ հղելով: Սակայն Սարգսյանն իր բացակայությունը պատճառաբանել է. «Որպես ի՞նչ գամ այդտեղ»: Նկատենք, եթե նախկինում ՀՀԿ իշխանական վերնախավը Ս. Սարգսյանի աչքին երևալու և սիրաշահելու մղումով ամենուր հետևում էր նրան, հսկայական պատվիրակությամբ գործուղման մեկնում ԼՂՀ, ապա այս անգամ, ընդհակառակը, Ստեփանակերտ չէին գնացել: Անգամ Երևանում` Հաղթանակ զբոսայգում, անհայտ զինվորի հուշաքարին այցելած պաշտոնյաներին մատների վրա կարելի էր հաշվել: Զբոսայգի կառավարության անդամներից այցելել էր միայն ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը և ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, իսկ մյուս նախարարները չկային: Հաղթանակի զբոսայգում էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն առանց ՀՀԿ-ական պատգամավորների. նրան չէին ուղեկցում անգամ տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, էլ չենք խոսում մյուս պատգամավորների, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահների մասին: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն այդ ՀՀԿ-ականները լայն ժպիտներով գալիս էին զբոսայգի, վետերանների հետ նստում ճաշելու: Կարելի է ենթադրել, որ մինչ այս նրանք ստիպված էին նման միջոցառումների մասնակցել ու հիմա որոշել են վայելել ազատությունը: Կամ ՀՀԿ-ականների համար այս տոները տոն էին, քանի դեռ նրանք իշխանություն էին: Կա նաև երրորդ տարբերակը. ՀՀԿ-ն կորցնում է իշխանությունը, և հիմա նրանք սգի մեջ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am