Եւս մեկ թնջուկ, որն ավելի կբարդացնի բացահայտումը

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական հերթական  նիստից հետո հերթական թնջուկն է ավելացել առանց այն էլ խճճված ու հակասական իրողություններով աչքի ընկած պատմությանը: Նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ծառայակից վկաներին հնարավոր չէ բերել դատարան, քանի որ նրանք զորացրվել են ու Հայաստանում չեն: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը ասել է, որ իրենք դիմել են ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը՝ Պերմյակովի 7 ծառայակիցների մասին տեղեկություն ստանալու համար: Ռազմաբազայից, սակայն, հայտնել են, որ այդ անձինք, որոնց թվում՝ նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Նիկիշինը, այլևս ռազմաբազայում չեն, և չեն կարող ասել, թե որտեղ են: Այս անձինք գործով կարևոր վկաներ են համարվում,  նրանց վկայությունը կարևոր է դատարանում: Հատկապես Նիկիշինի, որովհետև հենց ինքն է Չիտայից ռուսական ռազմաբազայի համար զինծառայողների ընտրությունն իրականացրել և Պերմյակովին տեղափոխել Գյումրիում տեղակայված բազա: Ընդհանրապես ծառայակից ընկերների ցուցմունքներով հնարավոր կլինի պարզել, թե  ինչպիսի վարք է դրսեւորել Պերմյակովը ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում: Փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողներին հիշեցրել է, որ երբ ռուսական կողմում էր դատավարությունն ընթանում ու Պերմյակովին դատում էին դասալքության համար,  Նիկիշինն ասում էր, թե ինքը լավ զինվորներին է ընտրել, հատուկ ընտրություն է կատարել.<< Էդ հատուկ ընտրության արդյունքը Պերմյակովն է, որին մենք էստեղ տեսնում ենք, որի վարքի մասին քրեական գործի նյութերում տեսնում ենք, որ տարօրինակ վարք է դրսեւորել եւ որ առողջական լուրջ խնդիրներ ունի, նրան արգելված է եղել զենք կրելը, այդուհանդերձ, չգիտես ինչու, նրան զենք է տրամադրվել: Եվ այս հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք հենց նույն Նիկիշինից նաեւ, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց նա է ընտրվել, բերվել այստեղ եւ ինչպե՞ս է նրա ձեռքին հայտնվել, որի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել>>: Պարզ է դարձել նաեւ, որ դատարանն ի սկզբանե իմացել էր, որ այդ անձինք զորացրվել են եւ առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ է դատավորը դիմել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը:  Նշենք, որ ռուսական ռազմաբազան  ՀՀ դատարանի առաջ որևէ պարտավորություն չունի՝ ապահովելու զորացրված զինծառայողների ներկայությունը: Փաստաբանները կքննարկեն, թե ի՞նչ կարգով, ի՞նչ միջնորդությամբ ապահովեն այս վկաների ներկայությունը: Տրամաբանորեն կա մի ճանապարհ՝  ՀՀ իրավապահ մարմինները պետք է դիմեն  ռուսաստանյան կոլեգաներին, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործով կարեւորագույն վկաների հարցաքննությունը: Կհաջողվի նման համարձակություն դրսեւորել՝ հաշվի առնելով այս գործի վերաբերյալ հայաստանյան իրավապահների անգործությունը, կամ վախվորածությունը,ցույց կտա ժամանակը: Մի ուշագրավ հանգամանք եւս, Պերմյակովը, ով նախորդ նիստի ընթացքում 12-րդ ուղեկալի հրամանատար Ս. Մերզլիկինի վկայության համաձայն, ասել է, որ ինքը չի սպանել,ինքնազգացողության կտրուկ վատացում է ունեցել, երբ դատարանն անցել է փաստաթղթերի հրապարակմանը եւ հրապարակել է  Ավետիսյանների տանը կատարված սարսափելի տեսարանների լուսանկարները եւ մանրամասն շարադրվել կատարվածը: Վալերի Պերմյակովն իրեն վատ է զգացել ու նիստն ընդմիջվել է. Պարզվել է, որ նրա արյան ճնշումն է բարձրացել, որից  ինքնազգացողությունը վատացել է: Ընդմիջումից հետո դատավորը հայտարարել է, որ Պերմյակովը բժշկական հետազոտություն է անցնում, ու դատական նիստը հետաձգել են հաջորդ ուրբաթ: Անի Սահակյան

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am