ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը (Photo)

Այսօր Նիկոլ Փաշինյանը  հայերի կողմից ամենասիրված քաղաքական գործիչն է։ ՀՀ նորանշանակ  վարչապետը նախադեպը չունեցող հեղինակություն է վայելում Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը  լավ օրինակ կարող է ծառայել նաև իր ընտանիքով: Մեր վարչապետը  բազմազավակ ընտանիքի հայր է, իսկ նրա կինը՝ Աննան, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է յուրաքանչյուր իրավիճակում: Ներկայացնում է wnews.am-ը: Մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, եւս լրագրող է։ Նա «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ 21 տարվա երջանիկ ամուսիններն ունեն երեք դուստր և մեկ որդի։ Փաշինյանը կնոջ հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։ «Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։ «Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էլ անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը։ Աննան  պատմում է, որ Նիկոլը հիանալի ամուսին ու հայր է։ Չնայած հագեցած աշխատանքային գրաֆիկին, հասցնում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կնոջը ծաղիկներ նվիրում։ Ամուսինները հաճախ են այցելում թատրոն։ Տանը նրանք անգամ արկղ ունեն, որում պահում են իրենց այցելած բոլոր ներկայացումների տոմսերը։ «Սովորաբար տնային խոսակցությունները փորձում ենք հեռու պահել քաղաքականությունից»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական գործիչը նշում է. «Կարծում եմ յուրաքանչյուր տղամարդու ետեւում կինն է կանգնած եւ տղամարդուց կարելի է իմանալ՝ ինչպիսին է նրա կինը»։ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, 19 տարեկան է։ Նա ավարտել է Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը։ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը` Արփին,  3 տարեկան է։    

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am