«Ես եկել եմ այստեղ երկու ուղերձով». Նիկոլ Փաշինյան

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: «Մեծարգո պարոն վարչապետ, ողջունում եմ Ձեզ, ինչպես նաև Ձեր որոշումը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցելությունն Արցախ իրականացնելու համար: Կարևորում եմ, որ այսօր Ձեզ հետ եղանք Պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հնարավորություն ունեցանք խոսել մեր տնտեսության մասին: Համոզմուք հայտնեցինք, որ այսուհետ ևս մեր ջանքերն ուղղվելու են մեր հ այրենիքի, ասել է թե՝ Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը: Ողջունում եմ Ձեզ Ձեր հայրենիքի արցախյան հատված այցելելու կապակցությամբ»,- ասել է Բակո Սահակյանը: «Շնորհակալ եմ պարոն նախագահ, կարևոր եմ համարում, որ իմ առաջին այցը վարչապետի կարգավիճակում կայանում է հենց Արցախի Հանրապետություն, որովհետև Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն առաջնային են: Ես եկել եմ այստեղ հետևյալ երկու ուղերձով. առաջինը, որ լիարժեք և անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին, երկրորդը՝ երեկ ես իմ ելույթում ասել եմ, որ շատ կարևոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչ այսօր ցանկալի արդյունք չեն տալիս՝ թերևս նաև դա է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ: Մենք նաև կարծում ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, այդ թվում՝ սփյուռքի ներուժն օգտագործելու ուղղությամբ, որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ոչ միայն շարունակվի, այլ նաև նոր թափ ստանա: Մենք հավատարիմ ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և դատապարտում ենք ուժի կիրառման որևէ գործողություն կամ սպառնալիք: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը և իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Ես այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ, որ մեր կյանքի դժվարությունները հաղթահարել ենք Մայր Հայաստանի և Սփյուռքի քույրերի ու եղբայրների հետ միասին, ինչպես նաև մեր բոլոր նվաճումներն արձանագրել ենք այդ նույն եռամիասնության շնորհիվ: Այս այցելությունը և մեր բանակցությունները, քննարկված հարցերն ու խնդիրները մեկ անգամ ևս ոչ միայն հույս են ներշնչում, այլ բոլորիս համոզմունք են հաղորդում, որ այդ նույն եռամիասնության շնորհիվ, այդ նույն հավատարմությամբ, հաստատակամությամբ, վճռականությամբ իրականացնելու ենք մեր սրբազան առաքելությունը, այն է՝ մեր հայրենիքի պաշտպանությունը, անառիկ սահմանների պահպանումը և մեր ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացումը: Ես նաև հնարավորություն եմ ունեցել Ձեզ հաղորդել տարբեր տեղեկություններ՝ հատկապես այս պահի դրությամբ մեր պետական սահմանների հատվածում ստեղծված իրավիճակի մասին և Դուք համոզվել եք, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, Արցախի քաղաքացիներն ու համայն հայությունն ինչպիսի վճռականությամբ են լցված, եթե մեր հակառակորդը նորից դիմի հանցավոր գործողությունների: Բնականաբար, այս այցելությունը և մեր քննարկումներն էլ ավելի են հստակեցրել մեր հավանական գործողություններն այդ հանցավոր քայլերի պայմաններում»,- ասել Բակո Սահակյանը: «Պարոն նախագահ, շատ ուրախ եմ արձանագրել և համոզվել, որ Արցախի պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակն առաջնագծում, ինչպես նախկինում՝ ԱՀ ՊԲ-ի մարտունակությունը բարձր է, բայց ես կարծում եմ, որ այդ ավանդական մարտունակությանն ավելացել է ևս մի կոմպոնենտ՝ դա այն ազգային միասնության մթնոլորտն է, որ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տիրում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Կարծում եմ, որ սա կարևոր ռազմաքաղաքական գործոն է և որևէ կասկած չկա, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ոչ միայն ի վիճակի է պաշտպանել իրեն, այլ նաև խորը զղջման հասցնել յուրաքանչյուր ուժի, որը կհանդգնի ոտնձգություն կատարել նրա անվտանգության նկատմամբ: Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և այն անկեղծ երկխոսության համար, որ հաստատվեց մեր միջև, չնայած այդ անկեղծ երկխոսությունն այսօր չէ, որ հաստատվել է, բայց վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ եմ հյուրընկալվում Ձեզ և համոզված եմ, որ մեր համագործակցությունը լինելու է արդյունավետ, և այսօրվա այցը դրա համար որևէ կասկած չի թողնում: Շնորհակալություն»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am