Նիկոլ Փաշինյանը պատմել է Պուտինի հետ զրույցի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետն այս մասին հայտնել է Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: «Ես երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, և մեր զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումեր», – ասել է նա:ՀՀ վարչապետը հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան և զարգանան նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Նա նշել է, որ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում:
