Ես դիտարկում եմ մի քանի տարբերակ. Փաշինյանը՝ ուժային կառույցների նոր ղեկավարների նշանակման մասին
Այս պահին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս Արցախի Հանրապետությունում: Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսեն քննարկումներ, որի արդյունքում էլ կձեւավորվի կառավարություն: Ինչպես նշել է՝ իրենց կուսակցությունն ունի կառավարության իր տարբերակը, սակայն իրենք ձեւակերպել են այլ խնդիր, քան ուղղակի իշխանությունը վերցնել: Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ բանակցություններ կսկսեն բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որոնց արդյունքում կձեւավորեն կառավարություն: Հարցին՝ ուժային կառույցների ղեկավարների մասով կա՞ն արդեն հստակություններ, պատասխանել է. «Համաձայնության կառավարություն ենք ստեղծելու: ԱԺ ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն: «ՔՊ»-ն ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, այս պատճառով կսկսենք խորհրդակցություններ ԱԺ ուժերի հետ ու կձևավորենք կառավարություն: Ինչ վերաբերում է ուժայիններին, դիտարկում եմ մի քանի տարբերակ ու առաջիկա օրերին որոշում կկայացվի»: Ընթացքին հետևեք Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում:
