Պետք է բացառվի խնդրի ուժային լուծման վերաբերյալ որևէ մոտեցում ու դիրքորոշում. Փաշինյանը Ադրբեջանին
Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը վերցնելու մասին, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: «Պետք է բացառվի խնդրի ուժային լուծման վերաբերյալ որևէ մոտեցում ու դիրքորոշում: Իմ հայտարարությունները բանակցությունների վերաբերյալ լրջագույն նորություններ են պարունակում ու ամենալուրջը հետևյալն է՝ պատրաստ եմ Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ պետք է բանացկի Արցախի իշխանությունն՝ ի դեմս Արցախի նախագահի: Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը վերցնելու մասին, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: Դա կարող է լինել այն դեպքում, երբ կստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այո, հարցը պետք է լուծվի բանակցային, խաղաղ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը «Ազատության» ուղիղ եթերում:
