«Սահակ Մինասյանը հեռանալու է». Վարդևան Գրիգորյան
«Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով մայիսի 10-ին՝ Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ առավոտյան 11:00-ին տեղի ունեցող բողոքի ակցիային մասնակցելու ենք նաև ես և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վստահ եղեք, որ նա հեռանալու է, ուստի անհիմն են բոլոր վախերը, մեր պահանջը արդար է, մենք ուժեղ ենք միասին և մեր միասնականության դեպքում պայքարը կունենա ընդամենը մեկ ելք՝ ռեկտորի հրաժարականը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վարդևան Գրիգորյանը: Գրառում է կատարել նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ՝ տեղեկացնելով, որ միանալու է բողոքի ակցիային. «Մայիսի 10-ին առավոտյան ժամը 11-ին կլինեմ Շիրակի պետական համալսարանում՝ որտեղ կմիանամ ուսանողների ՇՊՀ-ի ռեկտորի հրաժարականի պահանջին։ Գնում եմ հաստատուն մի նպատակով՝ մեր սիրո և համերաշխության հեղափոխության Նոր Հայաստանում օրինականության հաստատման ընթացքը հաստատուն քայլերով սկսել կրթության ոլորտից։ Շիրակի համալսարանը պե՛տք է ունենա իրեն արժանի ռեկտոր»։
