Վովա Գասպարյանը փորձում է տեղավորվել
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Վովա Գասպարյանը ջանքեր է գործադրում շարունակելու նոր կառավարության հետ իր աշխատանքը։ Գասպարյանի այդ ցանկությունն ակներև դարձավ Թավշյա հեղափոխության ընթացքում, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ոստիկանության ակտիվ «փիառչիկները» տարբեր աղբյուրներով լուրեր տարածեցին, թե ոստիկանությունը որոշում ունի չճնշել ցուցարարներին, իսկ պաշտոնական հաղորդագրությամբ հիշեցրեցին, որ ոստիկանությունն ապաքաղաքական մարմին է եւ չի միջամտի գործընթացներին։ Դժվար է պատկերացնել, որ եթե Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանը հրաման տային, ինչպես պիտի Գասպարյանը չկատարեր այդ հրամանը, այդուհանդերձ, այդ հայտարարություններից հետո շատերի մոտ հարց առաջ եկավ՝ իսկ ով է պետության անվտանգության խնդրին հետեւելու։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչի կարող է հանգեցնել Գասպարյանին նոր կառավարությունում պահելը։
