Կատարվածը հեղափոխություն չեմ համարում.Վ. Սարգսյան

«Կարծում եմ, որեւէ մարդ, որը գոնե մեկ օր, մեկ ամիս կամ այլ ժամկետ նվիրել է հայրենիքի պաշտպանության գործին, չի կարող չանել ամեն ինչ, որ անկախ հայացքներից, ով էլ լինի ՊՆ նոր նախարարը, պատրաստ չլինի օգնել ինչով կարող է: Մեր նախարարությունում, մեր կողմից իրականացվող ծրագրերը հույս ունեմ կշարունակվեն, քանի որ անձնական ամբիցիաների ու քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ երկրի պաշտպանության խնդիր: Ես չեմ համարում, որ երկրի անվտանգության պաշտպանությունը միայն է կուսակցության որոշումների արդյունք պետք է լինի, ես բազմիցս փորձել եմ ծրագրերը ներկայացնելիս խորհրդակցել ԱԺ տարբեր ֆրակցիաների հետ, ոչ միշտ եմ աջակցություն ստացել բոլոր կուսակցություններից, ինչը եւս այդքան էլ ճիշտ չեմ համարում: Իմ ծառայությունը լինելու է բազմազան ու բազմատեսակ, ինձ թվում է, ցանկացած մարդ, ով ունի որոշակի ոլորտում փորձ, կարող է այդ փորձը ինչ-որ կերպ փոխանակել: Ես ինձ կնվիրեմ մի փոքր մանկավարժական աշխատանքին, իմ ընտանիքին, լիարժեք հանգստին, քանի որ վերջին 23 տարին լիարժեք չեմ հանգստացել, կնվիրվեմ իմ սիրելի զբաղմունքներին»,-լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց Պաշտպանության դեռեւս գործող նախարար Վիգեն Սարգսյանը: Կրկին պատասխանելով նոր կառավարության մասին հարցերին, Վիգեն Սարգսյանը նշեց. «Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է: Սա իշխանափոխություն էր, երբ մի ֆրակցիայի ներկայացուցչին վարչապետի պաշտոնում փոխարինեց մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցիչ: Բայց սա ավելի շատ դիկտատուրայի է նմանվում, որովհետեւ փոքրամասնության ներկայացուցիչը ղեկավարելու է երկիրը ու ցանկացած հարցի դեպքում,  որն իրեն դուր չի գա ու չի ստանա մեծամասնության աջակցությունը, մարդկանց կհանի փողոց» Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետագա կառավարմանը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ մղումներով ու անկեղծ համոզվածությամբ կփորձի իրականացնել իր ծրագրերը ու ինքն անկեղծ հաջողություն է մաղթում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am