Ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է. Շավարշ Քոչարյան
«Ես ծառայող եմ և ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է :Կարծում եմ՝ այսօր Հայաստանի հետ բոլորն ավելի շատ են հաշվի նստում, քան՝ նախկինում», - Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ է արդյոք աշխատել Փաշինյանի կառավարությունում։ Ի՞նչ է փոխվել հարցին, Քոչարյանն ասաց, որ երկրում փոփոխություններ են եղել, որոնք բոլորդ շատ լավ գիտեք: «Փաշինյանի ելույթում կային փոփոխություններ: Հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարևոր է՝ «ավելի արժանապատիվ»: Ընդհանուր առմամբ, պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը, բայց կա մի գիծ, որին նա պետք է ավելի հետամուտ լինի, որպեսզի բոլոր հարաբերությունններում լինի հավասարություն և նաև մեր շահերի առաջնահերթություն:Շատ դրական միտում կա այն առումով, որ ժողովրդի այս միասնությունը, այսպիսի կազմակերպված հանդես գալը շատ լավ նախադրյալներ է ստեղծել բոլոր ոլորտներում առաջընթացի համա », - ասաց Շ. Քոչարյանը:
