Հանդուրժողականությունից ատելություն ու հաշվեհարդար․ հեղափոխությունը գույն է փոխում

Սիրո եւ հանդուրժողականության լոզունգով առաջնորդվող համաժողովրդական շարժման երկրորդ ալիքը այլ ընթացք է ստանում։ Համաժողովրդական շարժումը կարծես ձեռնամուխ է եղել ոլորտային խնդիրների լուծմանը: Ընդամենը մեկօրյա ակցիայի արդյունքը եղավ այն, որ տարիներ շարունակ իր աթոռին ամուր կառչած թիվ 11 դպրոցի տնօրենը, ում ուսուցիչները նաև յուրացումների մեջ են մեղադրում, հեռանա: Տնօրենի պաշտոնանկության գործում ակտիվ օգտագործվեց դպրոցի աշակերտների ներուժը, որոնք երկօրյա դասադուլ հայտարարեցին, ծնողների եւ քաղաքացիական ակտիվի հետ «Մերժեցին Ազիզյանին»։ Այս ալիքը հավակնում է տարածվել նաև մյուս դպրոցներում, անցնել բուհերով։ Այն արդեն հասել է Շիրակի պետական համալսարան, որի ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ տարիների դժգոհությունը նոր լիցք է ստանում։Կրթական հաստատություններով հարցը չի ավարտվելու։Տեղեկություններ կային, որ այսօր քաղակտիվը Երեւանի քաղաքապետարանի դիմաց կպահանջի նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Եւ ահա, այս առիթով Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարություն արեց, որն ավելի ճիշտ նման էր ձեռքերը լվանալուն։ Ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ, ովքեր են նախաձեռնել․«Ես կծանոթանամ դրանց և իմ վերաբերմունքը կարտահայտեմ»: Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը, հիմա իրենք լուծում են վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետներ: «Մենք հիմա աշխատում ենք այդ խնդիրների վրա»։ Հարցին, թե այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը չի՞ քննարկվում, Փաշինյանն ասել է, որ քննարկումներ կլինեն, և այնպես չէ, որ այդ հարցի վրա հստակ գիծ են քաշում, բայց հավելեց, որ այս պահին իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ կառավարության հավաքական դեմքն արտահայտի այն շունչը, որը տիրում է ՀՀ-ում: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունը ըստ էության վերածվում է դառնալ ատելության, հաշվեհարդարի, վենդետայի հեղափոխություն։ Հակառակ այս մասին Փաշինյանի խոստումների, զուգահեռ իրականությունում մենք տեսնում են բողոքի լոկալ դրսեւորումներ, որոնք հեռու են ոչ միայն իրավական սահմաններից, այլեւ հանդուրժողականության։ Վտարել բոլոր նրանց, որոնք այս կամ այն կերպ հանցավոր թելով կապված են եղել ՀՀԿ-ի իշխանության հետ, եւ այդ պայքարում օգտագործել նույնիսկ դպրոցական աշակերտներին։ Իսկ ուր մնացին Փաշինյանի խոստումները, որ միանձնյա իշխանություն չի լինելու, որ ինքը չի լինելու եւ քննիչ, եւ դատախազ, եւ վարչապետ, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյա։ Ցանկացած կառույց իր գործառույթներն է կատարելու։ Հիմա ինչու է ոչ իրավական դաշտում հաշվեհարդար տեսնում։ Իհարկե, թիվ 11 դպրոցի դեպքում իրականությունը ներկայացվեց այնպես, ասես Փաշինյանը որեւէ աղերս չուներ դրա հետ, բողոքի կիզակետում հայտնվեցին այլ անձինք, սական փաստ է՝ այսօր Փաշինյանն է Հայաստանում անգամ եղանակ թելադրում ու եթե այս հաշվեհարդարի, ատելության մթնոլորտով իսկապես մտահոգ է, առնվազն համապատասխան ուղերձով պետք է հանդես գա։ Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am