Պուտինն այլևս աշխարհի ամենաազդեցիկը չէ. Forbes
Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այլևս աշխարհի ամենաազդեցիկ մարդը չէ.նա իր տեղն է զիջել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին:Սա տեղի է ունենում վերջին հինգ տարում առաջին անգամ,վանի որ այդ տարիների ընթացքում ցուցակը գլխավորել է հենց ՌԴ առաջնորդը: Ցուցակը կազմողները սա բացատրել են նրանով, Սի Ցզինպենը մյուսներից առավել շատ է կարողացել ամրապնդել իր իշխանությունը: «Այս երկրում Սի Ցզինպինի անձի պաշտամունք է, ինչը չի եղել Մաոյի նախագահության տարիներից ի վեր»,- գրում է պարբերականը՝ տեղեկացնելով, որ մարտին Համաչինական ժողովը ոչ միայն նրան վերընտրել է երկրի ղեկավարի պաշտոնին, այլև Սահամանադրությունից հանել է նրա պաշտոնավարման ժամկետները սահմանափակող օրենքը: Աշխարհի ամենաազդեցիկների ցուցակում Պուտինը երկրորդ հորիզոնականում է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը՝ երրորդը:
