Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույ­թում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չա­սաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քա­ղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերա­դարձնել Հայաստան»: Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերա­դարձի առաջարկներ, պա­հանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրա­վական առումով որքանով իրագործելի առաջարկ է: Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առ­նելով այն ժամանակահատ­վածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգր­քով սահմանված է 20 տարի: Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատաս­խանատվությունից ազատե­լու դրույթը»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկե­տը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամ­կետը հաշվվում է մեղսագր­վող վերջին արարքի կատա­րումից սկսած, բացի դրանից, անձը պետք է թաքնվելու ըն­թացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Փաստաբանի խոսքով՝ եթե ամեն դեպքում որոշում կա­յացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ: Սիրադեղյանը կարող է ինքնա­կամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայաց­նեն իրավապահ մարմիննե­րին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն, ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am