Ռուսալեզու գրառումներ՝ ԻԼԻՊ-ի ճանապարհային նշաններին
Սիրիայի արևելյան նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց կողմից վերահսկվող տարածքներում ճանապարհային նշաններ են տեղադրում, որտեղ իրենց սեփական աշխարհագրական տերմիններն ու տեղանուններն են նշված:
Օրինակ, Դեյր էզ Զոր նահանգն արմատականների մոտ կոչվում է «Վիլայաթ Հայեր», որը նշանակում է «բարության տարածք»: Գրությունները երեք լեզուներով են արվում՝ արաբերեն, ռուսերեն և անգլերեն: Միևնույն ժամանակ ռուսերեն խոսքերը հաճախ սխալներով են գրվում:
Տեղացիների պնդմամբ՝ ռուսալեզու գրառումներն արված էին հատուկ օտարերկրյա վարձկանների համար, ովքեր եկել էին ռուսալեզու երկրներից, ինչպես նաև Հյուսիսային Կովկասից և Կենտրոնական Ասիայից ծայրահեղականների համար, ովքեր արաբերենի լավ չեն տիրապետում:

