Միայն Շիրակն է «շեղվել» գծից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլենց թիմում հույս են ունեցել, որ Վահրամ Բաղդասարյանի հայտարարած թիվը` 10+1, չի աշխատի, և ՀՀԿ-ից շատ ավելի պատգամավորներ իրենց թեկնածուին ձայն կտան, ինչն էլ դե ֆակտո կնշանակեր, որ ՀՀԿ-ն այլևս տրոհվում է՝ որպես մեծամասնություն։ «Ելք»-ում սպասել են, որ նախօրեին Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Կոստանյանի վեճի «առիթով» Հակոբ Բեգլարյանը ևս կողմ կքվեարկի, բայց կողմ են եղել Սերժ Սարգսյանի որոշած պատգամավորները, միայն Շիրակն է «շեղվել» գծից։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի («Տաշիր») բացակայությանը երեկվա նիստից, ՀՀԿ-ից ասացին, որ նա Հայաստանում չէ։ Ի դեպ, նախորդ օրը ֆրակցիայի նիստին չի մասնակցել նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ «Նա ԳՄ նիստին ներկա է եղել, և քանի որ պաշտոնավարման վերջին օրն էր, կառավարությունում բավականին անելիքներ ուներ, թույլտվություն վերցրեց՝ չմասնակցելու ֆրակցիայի նիստին»,- տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը նաև հարկ համարեց ասել, որ իրենք սպասում էին, որ Պուտինը պետք է անպայման առաջինը և շատ արագ շնորհավորի Փաշինյանին։ Իսկ ճի՞շտ է, որ ֆրակցիայի նախորդ նիստի օրն ԱԺ-ում է եղել ԱՄՆ դեսպան Միլզը, և Բաբլոյանի սենյակում Միլզ-Սերժ Սարգսյան հանդիպում է ընթացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ իրավիճակին առնչվող, 1/3-ին և ՀՀԿ-ից 10-12 ձայների մասով։ Մեր աղբյուրն ասաց․ «Պայմանավորվածություններ ձեռք են բերվել, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն, այո, եղել է նման եռակողմ հանդիպում»»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am