Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարող որևէ կապ ունենալ ԲՀԿ-ի հետ . Գագիկ Ծառուկյան (video)
Աժ-ում լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեցին,թե հնարավոր համարո՞ւմ է Հովիկ Աբրահամյանի ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն.«Ովքեր ասում են՝ հիմարություններ են դուրս տալիս, բացառված է նրանք կապ ունենան ԲՀԿ-ի հետ: Նրանք կարող են կուսակցություններ բացել, բայց ոչ՝ մեզ հետ կապ ունենալ: Աբրահամյանի հետ՝ 1, Քոչարյանի հետ 2 տարի չեմ հանդիպել»,պատասխանեց Ծառուկյանը: Նիկոլ Փաշինյանի քննադատությունները չխանգարեցի՞ն աջակցելու որոշում կայացնելու հարցում դիտարմանը, պատասխանեց. «Ես կանգնել եմ ժողովրդի կողքին ու ասել եմ՝ ով լինի ժողովրդի թեկնածուն, կաջակցենք: Նույնիսկ ընտանիքում է խոսակցություն լինում: Ու հետո՝ ես որևէ լուրջ խնդիր չեմ ունեցել Փաշինյանի հետ: Եթե ես ՀՀԿ-ին եմ ներել...»,- ասաց Ծառուկյանը:
