«Հայ Չե Գևարան». թուրքական մամուլն է հետևում Նիկոլի հեղափոխությանը

Երբեք ուժերի այդպիսի մոբիլիզացում չի եղել Միջազգային մամուլն, այս օրերին շարունակում է ամենօրյա ռեժիմով հետևել հայաստանյան իրադարձություններին՝ լուսաբանելով գրեթե բոլոր մանրուքները: Հայաստանում քաղաքական ճգնաժամի սկսվելուց երեք շաբաթ անց իշխող Հանրապետական կուսակցությունն, ըստ երևույթին, ընդդիմադրին կառավարության ղեկավար կնշանակի, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը։ Երեք շաբաթ շարունակ Երևանի փողոցներում ամբոխն այնքան էր վանկարկում «հաղթանակ» բառը, որ տրամաբանորեն, այն կարող էր կորցնել իր արժեքը։ Սակայն չորեքշաբթի, մայիսի 2-ին՝ համընդհանուր գործադուլի և երկրի ճանապարհները կաթվածահար անելու օրը, թվում էր, թե այդ բառը նոր իմաստ ձեռք բերեց․ հոդվածում ասվում է, որ թշնամին հանձնում է դիրքերը՝ ընկրկելով միասնական հանրահավաքների և ժողովրդի ուժի առջև։ Իսկ ո՞վ է «թշնամին»։ Իշխող Հանրապետական կուսակցությունը։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ վարչապետի, որը 10 տարի պետության ղեկը ստանձնելուց հետո խայտառակվեց և ապրիլի 23-ին հարկադրաբար հրաժարական տվեց։ Եվ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, որն ընդամենը չորս օր առաջ հրաժարվում էր բանակցություններ վարել հայկական հեղափոխության առաջնորդի հետ։ Չորեքշաբթի հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ մայիսի 8-ին՝ սահմանադրությամբ նախատեսված քվեարկության ընթացքում, կաջակցի պատգամավորների մեկ երրորդի առաջադրած թեկնածուին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին։ Երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքված իր կողմնակիցներին հայացքների նման փոփոխությունը Փաշինյանը բացատրեց հանրապետականների եռակի պարտությամբ։ Ըստ Փաշինյանի՝ հանրապետականները հույս ունեին իրեն ծիծաղելի իրավիճակում դնել հեռուստաէկրանների առջև (նիստը խորհրդարանից հեռարձակվում էր)։ Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը եղավ։ Նրանք նաև մտածում էին, թե «հեղափոխական» պահանջներին չունկնդրելը ցուցարարների կստիպի խախտել հասարակական կարգը։ Սակայն ոչ մի խախտում չի գրանցվել, ոչ մի բռնություն չի կիրառվել, անգամ ապակի չի կոտրվել․ հեղափոխությունը մնաց «թավշյա»։ Վերջապես, հանրապետականները համոզվեցին, որ ցուցարարները չեն հուսալքվել, չեն հիասթափվել և «իրենց շարքեր վերադարձան»։ Խորհրդարանում պարտությունից հետո դեռ երբեք ուժերի այդպիսի մոբիլիզացում չի եղել։ Եվ մայիսի 2-ին երկրի ճանապարհները կաթվածահար անելու գործողության հաջողությունը ցույց տվեց, որ երկիրը վերահսկում է ժողովուրդը, այլ ոչ թե գոյություն ունեցող իշխանությունը, գրում է պարբերականը։ Բողոքի ալիքը տարածվել է նաև Երևանից դուրս։ Կաթվածահար են արվել մետրոն, օդանավակայանը, երկաթուղին, միջազգային մայրուղիները։ Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, բնակիչները հանրապետական քաղաքապետից պահանջել են դուրս գալ կուսակցության շարքերից, իսկ նրա հրաժարվելուց հետո հայտարարել, որ իրենք այլևս քաղաքապետ չունեն։ Պարբերականը նշում է, որ Փաշինյանն ինքնավստահություն է ցուցաբերում։ Երկու այլ կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և «Դաշնակցության» հետ դաշինքի շնորհիվ՝ նա ուժեղացրեց իր դիրքերը՝ հայտարարելով, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել և որ իր հաղթանակը «գործնականում ապահովված է»։ Դրանից հետո նա երեխաներին խնդրել է դպրոցներ վերադառնալ, իսկ մյուսներին՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ցանկացած գործողություն։ «Իհարկե, պետք է զգոնություն պահպանել»,-ասել է նա՝ վստահեցնելով, որ բնակչությանը ծավալվող իրադարձությունների մասին տեղյակ կպահի Facebook-յան իր էջի միջոցով։ «Եթե ամեն ինչ լավ ընթանա, մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում մենք կլինենք ոչ թե 250, այլ 500 հազար»,-հավելել է Փաշինյանը։ «Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը, ո՞վ է Փաշինյանը» Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող հայաստանյան իրադարձություններին լայնորեն անդրադառնում են նաև թուրքական առաջատար պարբերականները: «Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը, ո՞վ է Փաշինյանը», այսպես է վերնագրել իր հոդվածը թուրքական Hürriyet պարբերականի սյունակագիր Ներդուն Հաջիօղլուն: Վերջին շաբաթներին նա իր սյունակում պարբերաբար անդրադարձել է Հայաստանում ընթացող զանգվածային ցույցերին: «Դեռ երեք շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հետին շարքերում նստող ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը դրժել է իր խոստումը, նա հագավ զինվորական գունավորմամբ հագուստներ ու փողոց դուրս եկավ»,- գրում է թուրք հոդվածագիրը: Հաջիօղլուն գրում է նաև Փաշինյանի անցած քաղաքական ուղու և կերպարի մասին: «Ժողովուրդը նրան «հայ Չե Գևարա» է կոչում, իսկ Փաշինյանն ինքն իրեն Նելսոն Մանդելային է նմանեցնում»,- գրում «Hürriyet»-ի սյունակագիրը, ընդգծելով՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդը ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ է պայքարում: Հայաստանյան «թավշյա հեղափոխության» և Նիկոլ Փաշինյանի մասին ուշագրավ հրապարակում է տեղ գտել թուրքական Bianet հանդեսում: «Նիկոլ Փաշինյանը կսահակաշվիլիանա» վերնագրով հոդվածում Bianet-ի հոդվածագիր Մուստաֆա Էրդեմոլը զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի և Վրաստանի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու միջև: «Գուցե վաղաժամ կանխատեսում է, բայց եթե Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսպես շարունակի, ապա երկրորդ Սաակաշվիլին կդառնա»,-գրում է մեկնաբանը, ընդգծելով՝ «հայ առաջնորդը չպետք է կրկնի Սաակաշվիլիի սխալը, նա չպետք է հույսը դնի Արևմուտքի և ԱՄՆ-ի վրա»: Թուրքական «Anadolu» գործակալության հրապարակած «Հայաստանում իշխանությունը ցնցած Փաշինյանը» հոդվածում էլ մանրամասն անդրադարձ կա համաժողովրդական շարժման առաջնորդի քաղաքական կենսագրությանը: «Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում էլ էր հայտնի իր ընդդիմադիր կեցվածքով, Հայաստանում վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած գործընթացի ճարտարապետը դարձավ»,- գրում է Anadolu-ն: Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությունները, թուրքական գործակալությունն արձանագրում է, թե նրա՝ վարչապետ դառնալու պարագայում հայ-թուրքական հարաբերությունների հարցում փոփոխություն չի լինի: Թուրքական Odatv-ն էլ, մեկնաբանելով հայաստանյան իրադարձությունները, գրում է՝ «հակաիշխանական ցույցերի և գործադուլների միջոցով Երևանում կյանքը կանգնեցրած Փաշինյանը քայլ առ քայլ գնում է դեպի հաղթանակ»: Վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ զանգվածային ցույցերին, գործադուլներին, անհնազանդության գործողություններին և բազմահազարանոց հանրահավաքներին պարբերաբար անդրադարձել են Milliyet, Cumhuriyet, Sabah, T24 պարբերականները, նաև NTV-ն, HaberTürk-ը, YeniVakit-ը, TRTHaber-ը, GazeteVatan-ը, BBC-ի, Sputnik-ի, Deutsche Welle-ի, Euronews-ի թուրքական ծառայությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am