10+1 = 12

Խորհրդարանի այսօրվա նիստն անցավ գերեզմանային մթնոլորտում, հակառակ մայիսի 1—իմ․ երբ ՀՀԿ-ականները քարը քարին չէին թողնում ու քննադատական հարցեր ու ելույթներ հնչեցնում՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին, այսօր որեւէ հարց, որեւէ ելույթ չունեցան, բացառությամբ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ով հայտարարեց, որ իրենց մոտեցումները չեն փոխվել, որ ՀՀԿ-ն միասնական է, իրենք էլի դեմ են քվեարկելու, բայց խոստումի համաձայն օժանդակելու են Փաշինյանի ընտրության հարցում։ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք 10+1 ձայն կտան Փաշինյանին, քվեարկությունն արձանագրեց հետեւյալ պատկերը՝ 59 կողմ, 42 դեմ: ՀՀԿ-ից Ֆելիքս Ցոլակյանից բացի Փաշինյանին կողմ քվեարկեցին Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայիլովը, Սամվել Ալեքսանյանը, Կնյազ Հասանովը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեյրան Սարոյանը, Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը և Արման Սահակյանը: ՀՀԿ-ն պաշտոնապես դարձավ ընդդիմություն` վարչապետի ընտրությանը չխոչընդոտելու համար ապահովելով «10+1» ձայներ: Այս մասին էլ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․«Իրողությունների հետ հաշվի չնստելը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ քաղաքական ուժը, որն իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, միայն վերմակն իր վրա գցելով չէ, երբեմն պետք է գնալ զիջումների` շատ լավ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»: Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով: «Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկենք կառավարության ծրագրին: Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց`իսկ ՀՀԿ-ն կպահպանի՞ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ որեւէ մեկը կասկածո՞ւմ է»: Իհարկե, կասկածում է ու հիմքերն էլ տվել եք դուք ՀՀԿ-ականներդ այսօրվա քվեարկությամբ։ Վահրամ Բաղդասարյանը հատուկ շեշտեց, որ լինելու է 10+1, քվեարկության արդյունքներով ստացվում է 10+2, եւ ուրեմն մեկ պատգամավոր արդեն հեռացել է մեծամասնությունից, կամ էլ Վահրամ Բաղդասարյանն է անզգույշ հայտարարություն արել։ Նկատենք, որ քվեարկությունից հետո որեւէ Հանրապետական չմոտեցավ ու չշնորհավորեց նորընտիր վարչապետին, դահլիճը դատարկվեց վայրկյանների ընթացքում։ Իսկ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը նիստի ամբողջ ընթացքում լրագրողների համար նախատեսված օթյակից հետեւում էր նիստին։ Անի Սահակյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am