ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը/տեսաշար/

Այսօր Նիկոլ Փաշինյանը  հայերի կողմից ամենասիրված քաղաքական գործիչն է։ ՀՀ նորանշանակ  վարչապետը նախադեպը չունեցող հեղինակություն է վայելում Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը  լավ օրինակ կարող է ծառայել նաև իր ընտանիքով: Մեր վարչապետը  բազմազավակ ընտանիքի հայր է, իսկ նրա կինը՝ Աննան, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է յուրաքանչյուր իրավիճակում: Մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, եւս լրագրող է։ Նա «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ 21 տարվա երջանիկ ամուսիններն ունեն երեք դուստր և մեկ որդի։ Փաշինյանը կնոջ հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։ «Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։ «Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էլ անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը։ Աննան  պատմում է, որ Նիկոլը հիանալի ամուսին ու հայր է։ Չնայած հագեցած աշխատանքային գրաֆիկին, հասցնում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կնոջը ծաղիկներ նվիրում։ Ամուսինները հաճախ են այցելում թատրոն։ Տանը նրանք անգամ արկղ ունեն, որում պահում են իրենց այցելած բոլոր ներկայացումների տոմսերը։ «Սովորաբար տնային խոսակցությունները փորձում ենք հեռու պահել քաղաքականությունից»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական գործիչը նշում է. «Կարծում եմ յուրաքանչյուր տղամարդու ետեւում կինն է կանգնած եւ տղամարդուց կարելի է իմանալ՝ ինչպիսին է նրա կինը»։ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, 19 տարեկան է։ Նա ավարտել է Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը։ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը` Արփին,  3 տարեկան է։

դիտվել է 4284 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am