Ինչպես Կուտուզովը՝ Բորոդինոյի ճակատամարտից հետո նահանջեց ու հետո հրդեհեց Մոսկվան, այնպես էլ ՀՀԿ-ն հանձնեց Բաղրամյան 26-ի իր ամրոցը Նիկոլին.Հմ.Հովհաննիսյան

Ինչպես Կուտուզովը՝ Բորոդինոյի ճակատամարտից հետո նահանջեց ու հետո հրդեհեց Մոսկվան, այնպես էլ ՀՀԿ-ն հանձնեց Բաղրամյան 26-ի իր ամրոցը Նիկոլին և նույնպես նախապատրաստվում է պարտիզանական գործողությունների իրականացմանը: Ինչպես Սմոլենսկի ճանապարհով նահանջը դարձավ Նապոլեոնի համար ճակատագրական, այնպես էլ Արցախի հարցում միջազգային միջնորդների կողմից մեզանից պահանջվող ՙՙփոխզիջումները՚՚ կարող են Նիկոլի համար դառնալ ճակատագրական: Այն, որ Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ ՙՙռուսաց թագավորը՚՚ ձգտում է իր համար ՙՙամուր ալիբի՚՚ ստեղծել առ այն, որ ինքը ոչ մի կապ չունի Արցախում պատերազմական գործողությունների հավանական վերսկսման հետ, քանզի ամենաշատն էր ուրախացել Նիկոլի, այլ ոչ թե Կարեն Կարապետյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս բարդ իրավիճակում նորընտիր վարչապետի համար չափազանց կարևոր է ամրապնդել ազգային անվտանգության համակարգը՝ փոխելով դրա դեղնակտուց ու ոչ պրոֆեսիոնալ ներկայիս ղեկավարին: Եթե հաշվի առնել այն, որ մեր երկրի անվտանգության համար առաջին երաշխավորը տեսանելի ժամանակաընթացքում շարունակելու է մնալ Ռուսաստանը, ապա ԱԱԾ-ի պետի պաշտոնում պետք է նշանակվի այնպիսի անձնավորություն, որը իր կապերով, հեղինակությամբ և մասնագիտական բարձր որակներով կկարողանա կանխել հայկական հեղափոխության և նրա առաջնորդի նկատմամբ ռուսաստանյան ուժային կառույցների որոշակի շրջանակների բացասական վերաբերմունքի հետևանքները: Սա շատ կարևոր խնդիր է և իմ կարծիքով այդ պաշտոնի համար այսօրվա հնարավոր թեկնածուներից այդպիսի հատկանիշներով ամենաշատն օժտված է գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը, ով շարժման առաջին օրվանից ջերմեռանդորեն ձգտում է օգտակար լինել հայկական թավշյա հեղափոխությանը: Հմայակ Հովհաննիսյանի գրառումը

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am