Պատրաստ եմ տրամադրել կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստ է սիրով տրամադրել իր կազմած կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիրը, այս մասին Բագրատյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ եւ առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։ Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. «ընդդեմ» եւ «հանուն»։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը»,- գրել է Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում։
