Նիկոլ Փաշինյանը 15-րդ անձն է, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը

Այսօր Ազգային ժողովը ձայների 59-42 համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Վերջինս Հայաստանի անկախությունից ի վեր 15-րդ աձն է, որ զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: Վերհիշենք, թե մինչ այս ովքեր են եղել գործադիր մարմնի ղեկավարները: Հայաստանի անկախության մեջ առաջին վարչապետը եղել է Վազգեն Մանուկյանը: 1990-ի օգոստոսի 13-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) է նշանակել Մանուկյանին: Վերջինս այդ պաշտոնում մնացել է մինչեւ 1991-ի սեպտեմբերի 26-ը, երբ հրաժարական է ներկայացրել: 1991-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին վարչապետի պաշտոնակատարը Հրանտ Բագրատյանն էր, ով նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր ու էկոնոմիկայի նախարարը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ ընտրվեց մինչ այդ ԳԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով էլ նշանակեց կառավարության անդամներին: 1991-ի նոյեմբերի 22-ից մինչեւ 1992-ի հուլիսի 30-ը վարչապետի պաշտոնակատարը ՀՀ առաջին ու վերջին փոխնախագահ Գագիկ Հարությունյանն էր: Հետագայում այդ պաշտոնը վերացվեց: Հարությունյանին փոխարինեց Խոսրով Հարությունյանը, որը եւս կարճ պաշտոնավարեց՝ մինչեւ 1993-ի փետրվար: Նախորդների համեմատ վարչապետի պաշտոնում ավելի երկար մնաց Հրանտ Բագրատյանը, ով 1993-ի փետրվարին փոխարինեց Խ. Հարությունյանին արդեն ոչ թե որպես պաշտոնակատար, այլ հենց վարչապետ: Հ. Բագրատյանն իր պաշտոնը թողեց 1996-ի նոյեմբերին՝ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, որն առաջացել էր 1996-ի սեպտեմբերին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակի արձանագրումից հետո: Հրանտ Բագրատյանի փոխարեն Տեր-Պետրոսյանը 1996-ի նոյեմբերին վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին, ով, սակայն, պաշտոնավարեց մինչեւ 1997-ի փետրվարի վերջ: Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ առողջական խնդիրների պատճառով: Նրա փոխարեն նախագահ Տեր-Պետրոսյանը ԼՂՀ-ից հրավիրեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ՀՀ վարչապետ նշանակվեց մարտի 20-ին: Փետրվարի 3-ին, երբ Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը հրաժարական տվեցին, վարչապետ Քոչարյանը դարձավ առաջին պետական դեմքը երկրում: 1998-ի մարտի 30-ին արձանագրվեց նրա հաղթանակը արտահերթ նախագահական ընտրություններում: Արդեն ապրիլին Քոչարյանը վարչապետ նշանակեց Արմեն Դարբինյանին, ով, սակայն, երկար չմնաց այդ պաշտոնում, որովհետեւ 1999-ի մայիսի 30-ին ԱԺ ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը, որի թեկնածու Վազգեն Սարգսյանն էլ Քոչարյանի կողմից 1999-ի հունիսին նշանակվեց վարչապետ: Վ. Սարգսյանը 4 ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհ դարձավ ԱԺ-ում կազմակերպված ահաբեկչությանը: Նախագահ Քոչարյանը ներքաղաքական լարված իրավիճակը մեղմելու նպատակով նոյեմբերին վարչապետ նշանակեց Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, բայց շատ չանցած պաշտոնանկ արեց նրան: 2000-ի ապրիլին Քոչարյանը նոր վարչապետ նշանակեց Անդրանիկ Մարգարյանին, ով իր պաշտոնավարման ժամկետով գերազանցեց նախորդներին: Մարգարյանը պաշտոնավարեց մինչեւ իր մահը՝ 2007-ի մարտի 25-ը: Նրա փոխարեն Քոչարյանը նշանակեց Սերժ Սարգսյանին, ով ամիսներ անց առաջադրվեց նախագահի թեկնածու, իսկ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ճանաչվեց հաղթող: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ս. Սարգսյանը 2008-ի ապրիլին վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին: Վերջինս Ա. Մարգարյանի պես երկար պաշտոնավարեց՝ 6 տարի՝ մինչեւ 2014-ի ապրիլ, երբ հրաժարական տվեց: Տիգրան Սարգսյանի փոխարեն ապրիլի 13-ին Ս. Սարգսյանը նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ով մինչ այդ ԱԺ նախագահն էր: 2016-ի սեպտեմբերին Աբրահամյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Կարեն Կարապետյանը: Կարապետյանը գործադիրի ղեկավարն էր մինչեւ 2018-ի ապրիլի 17-ը, երբ ԱԺ-ն Սահմանադրության փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանում առաջին անգամ վարչապետ ընտրեց: Դա, ինչպես եւ սպասվում էր, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն էր: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը ստիպեց, որ իր քաղաքական կարիերայում երկրորդ անգամ վարչապետ դարձած Ս. Սարգսյանը ընտրվելուց 6 օր անց՝ ապրիլի 23-ին, հրաժարական տա: Վարչապետի պարտականությունները մինչեւ Փաշինյանի ընտրությունը կատարում էր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Այսօր՝ մայիսի 8-ին, վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, առաջինն է Հայաստանի անկախացումից ի վեր, որը վարչապետ է դառնում՝ լինելով ընդդիմության անդամ: hetq.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am