Արտակ Զաքարյանը հրաժարական տվեց. պարզաբանում է՝ ինչու

Սիրելի հայրենակիցներ. Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից: Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից յուրաքանչյուրն ուղղաված է ԶՈՒ արդիականացման և պետության պաշտպանական համակարգի ամրապնդման, զինծառայության նկատմամաբ գրավչության բարձրացմանը, ռեսուրսների արդյունավետ ու նպատակային կառավարմանը: Յուրաքանչյուր նախաձեռնությամբ՝ որպես գերնպատակ մենք հստակ գիտակցել ենք պետության պաշտպանունակության և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում մեր անմիջական հանձնառությունը: Հուսով եմ, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին: Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ճամանակահատվածում: Հարգարժան գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, Սիրելի զինվորներ, Նախ ցանկանում եմ իմ խորին հարգանքն ու երախտիքը հայտնել Զեզ, Ձեր նվիրումի, Հայրենիքի առջև գիտակցված պարտքի, բարձր պրոֆեսիոնալիզմի ու նաև համատեղ իրականացրած դժվար, անտնրտունջ և պատվաբեր աշխատանքի համար: Այս ժամանակահատվածում ես ճանաչեցի մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված բարձրաստիճան զինվորականների, ՊՆ կենտրոնական ապարատի և համակարգի քաղաքացիական ծառայողների, Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող, իրենց գործին անմնացորդ նվիրված՝ զինվորական ստորաբաժանումների բազմաթիվ հրամանատարների: Որպես քաղաքացի, պատրաստ եմ ցանկացած հարցում լինել Ձեր կողքին՝ իմ քաղաքական փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով մեկ ընդհանուր նպատակի: Ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել ՀՀ պաշտոնաթող Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին վստահության և աշխատանքային գործուներության ընթացքում պաշտպանության նախարարությանը ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Շնորհակալ եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ համատեղ իրականացված արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար: Թող Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրն ու ժողովրդին: Շնորհավորում եմ Շուշիի փառապանծ հաղթանակի 26-րդ տարեդարձի առթիվ: Արտակ Զաքարյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am