Արտագաղթի անիվը պետք է հետ պտտվի.Փաշինյան
«Վերջին մեկ ամսում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների՝ առանց ցնցումների տեղի ունենալը պետական խոհեմության արդյունք է: Հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»,- ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թենածու Նիկոլ Փաշինյանը :
Ըստ Փաշինյանի՝ պետք է մեկնարկեի մեծ հայրենադարձի սկիզբը, «արտագաղթի անիվը հետ պտտվի»:
«Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ գործնական քայլեր իրացնելու համար»,-ասաց նա:
Սփյուռքի ներուժի մասին խոսելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպետք է նսեմացնել հայրենակիցների հնարավորությունները, որոնց տաղանդը, ըստ նրա, բավարար չի օգտագործվում:
«Պետական համակարգում առկա լավագույն ներուժը կօգտագործենք: Պետական համակարգում գործող բոլոր պրոֆեսիոնալների վրա ենք հույս դնում, ովքեր իրեն դիրքին հասել են պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից ազատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է դառնալ ՀՀ նոր քաղաքացի, սպասարկել ՀՀ շահը»,-ասաց նա:
