Ավտոմատները պետք է լռեն հավիտյան. Փաշինյան

 «Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում և ընդհանրապես, ներհայաստանյան հարաբերություններում :Ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենա հայկական պետականության կայացումն ու հզորացումը», – ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ  Փաշինյանը:
 «Նոր կառավարության առաջնահերթությունը լինելու է Հայաստանում Արցախում և Սփյուռքում ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնություն: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք զբաղվելու է իր նախընտրած բիզնեսով և վերջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ, օրենքը լինելու է գերակայություն և վերջ», – հայտարարեց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է կատարելու ու ընդգծեց, որ այս ամենին հասնելու են առանց վենդետաների ու առանց սեփականության վերաբաշխման՝ «խստորեն պահպանելով քաղաքացիների շահերը, իրավունքները»:
«Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում և օրենքը հավասարապես պետք է գործի ինչպես քաղաքական համախոհների, այնպես էլ քաղաքական մրցակիցների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական ու կարևոր ուղերձը, որին հավատարիմ պետք է մնանք մինչև վերջ», – հայտարարեց Փաշինյանը:
Նա հորդորեց Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներին գալ Հայաստան ու կատարել ներդրումներ. «Ձեր վերադարձի ժամը եկել է: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am