Թանկյանը՝ԱԺ-ում համերգի մասին
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ԱԺ-ում է,որտեղ հենց տեղից հետևում է վարչապետի թեկնածուի հարցի քննարկմանը:
«Հայաստան այցելության ժամանակ նոր երանգ եմ տեսել: Նոր ուրախությունը պետք է հանգեցներ այս ամենին», - ասաց Թանկյանը:
Հարցին, թե որքան է մնալու Հայաստանում և արդյոք համերգ տալու է, Թանկյանը պատասխանեց. «Ազգային ժողովում համերգ չեմ տա: Իսկ թե որքան պետք է մնամ, շատ չեմ մնա»:
