ՀՅԴ-ն մենակ չթողեց Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև Սերժ Սարգսյանին, իսկ հիմա էլ չի պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին

«Իրատես»-ը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյան-ՀՅԴ հին կռիվը նորից է թարմացել։ Այն ժամանակ, երբ որոշվում է երկրի ճակատագիրը, առաջին նախագահը զարմանալիորեն, ինչպես ինքն է ասում, անդրադառնում է մի «մանրուքի»։ Տեր-Պետրոսյանը խոսում է ոչ թե երկրում ստեղծված իրավիճակի, այլ ժամանակին իր իսկ կասեցրած կուսակցության գործունեության մեկ դրվագի մասին։ Աղվան Վարդանյանը, ըստ նրա, չպետք է կուսակցության որոշմամբ վայր դնի մանդատը։
Չխորանալով սահմանադրական այս վեճի մեջ, ընդամենը արձանագրենք, թե ինչու առաջին նախագահը ներքաղաքական լարված իրադրությունը թողած, խոսում է Աղվան Վարդանյանի մանդատից։ Ի միջի այլոց, այսօր շատերն են ցանկանում լսել, թե ինչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանն այս շարժման մասին, բայց նա լռում է. սա շա՜տ հետաքրքիր ու տարօրինակ լռություն է։ Իսկ ՀՅԴ-ն, «ոխը սրտում», արձագանքում է։
«Առաջին նախագահն է ակտիվացել, մեկ բաժակ ջրում փորձեցին փոթորիկ ման գալ։ Աղվան Վարդանյանն իր համոզմունքով ու խղճով է առաջնորդվել, ի՞նչ կա այստեղ անհասկանալի։ Համոզմունքով առաջնորդվելով` դեմ է քվեարկել, խղճով առաջնորդվելով` մանդատը վայր է դրել», - ասել է Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ մարդիկ ցնցումների մեջ են ընկնում ՀՅԴ-ի ավանդույթներից։
Սակայն դաշնակցականը չի ասում` ավանդույթնե՞րն են ավելի զորեղ, թե՞ Հայաստանի մայր օրենքը։ Չի ասում նաև` տարիներ շարունակ այդ նույն ավանդույթի ուժո՞վ է ՀՅԴ-ն ջրի երեսին մնում` այս կամ այն իշխանության թևի տակ ծվարելով։
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը մոռանում է իրենց մեկ այլ ավանդույթի մասին էլ հիշատակել։
«Մենք մեր ողջ կարողություններով աջակցելու ենք, շարժման խնդիրների լուծումը պետք է տեղափոխվի այլ ինստիտուցիոնալ կառույցներ, և ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնել, որ հանկարծ չձախողվի արարման փուլը։ Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին», - ասում է Ռուստամյանը։
Ակամա հիշում ես, թե ինչպես ժամանակին ՀՅԴ-ն մենակ չթողեց Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև Սերժ Սարգսյանին, իսկ հիմա էլ չի պատրաստվում մենակ թողնելու Նիկոլ Փաշինյանին։ Վատ ավանդույթ չէ, չնայած ասում են, թե հին ընկերները չեն դավաճանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am