Ինչ պետք է անի Փաշինյանը հասարակության ակնկալիքներն արդարացնելու համար

Ժամանակ օրաթերթը գրում է. Այսօր Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, և այդ պահից սկսած հասարակությունն ակնկալելու է այն փոփոխությունների իրականացումը, որը նա կապում է իշխանության փոփոխության հետ: Ինչ պետք է անի Փաշինյանը հասարակության ակնկալիքներն արդարացնելու համար, որոնք պետք է լինեն այն առաջնահերթ քայլերը, որոնք նա պետք է իրականացնի, որպեսզի հանրային գիտակցության մեջ Փաշինյանի իշխանությունը տարբերվի Սերժ Սարգսյանի իշխանությունից: Փորձենք մի քանի կետով ներկայացնել մեր պատկերացումները: Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր չի եղել դատական համակարգ, որովհետև դատավորները ընդամենը դեկորացիա են եղել և շատ քիչ են կապ ունեցել վճիռների կայացման հետ: Դատական վեճերը քննվել ու վճիռները կայացվել են նախագահական նստավայրում: Խոսքը կարևոր և մեծ դատական վեճերի մասին է: Մեծ՝ այդ վեճերի ֆինանսական արժեքի իմաստով: Դատավորները ձևակերպել և ընդամենը ընթերցել են իշխանությունից իջեցված վճիռները, ամեն անգամ արդարանալով, որ իրենք ոչ մի կապ չունեն դրանց հետ: Մանր վեճերի դեպքում էլ աշխատել է աճուրդի սկզբունքը՝ ճիշտ է այն կողմը, որն ավելի շատ կարող է վճարել: Իշխանությունը պետք է կարողանա հրաժարվել դատարանների աշխատանքին ուղղակի միջամտելու գայթակղությունից: Ապագա իշխանությունը պետք է մի քանի քայլեր ևս անի, որոնք էականորեն կբարձրացնեն իշխանության հեղինակությունը առնվազն առաջիկա ամիսների համար: Պետք է միջոցներ գտնել թեկուզ քիչ, բայց թոշակներն ու նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար, դա հնարավոր է կառավարչական ծախսերը էականորեն նվազեցնելու միջոցով: Պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի և գազի սակագները, որովհետև ընդդիմությունը միշտ հայտարարել է, որ դրանք անտրամաբանական բարձր են, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները դրանք բարձրացնելու մասին՝ ոչ այնքան հիմնավոր: Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը պետք է պահպանել որպես երթևեկության անվտանգությունը ապահովելու միջոցներ, բայց պետք է նվազեցվեն գանձվող տուգանքների չափերը, հասարակությունը պետք է հավաստիանա, որ տուգանքները չեն հոսում ինչ-որ մեկի գրպանը, այլ համալրում են պետական բյուջեն: Իշխանությունը պետք է հարկային համաներում հայտարարի հատկապես մանր և միջին բիզնեսի համար: Դատարաններում քննվում են հազարավոր գործեր, որոնց զոհերը մանր բիզնեսի ներկայացուցիչներն են, ԴԱՀԿ-ում նույնքան գործեր են, որոնց զոհերին սպառնում է վերջնական ունեզրկում: Իշխանությունը պետք է մի քանի աղմկոտ դատավարություններ սկսի, որոնց նպատակը կլինի նախկինում կայացված անարդար վճիռները բեկանելը և արդարության հաստատումը: Առանց այս և նման միջոցառումների, հնարավոր չի լինի արձանագրել, որ երկրում կա նոր իշխանություն, որն իր որակով և գործունեությամբ տարբերվում է նախորդից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am