Ինչպիսին է պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը մտահոգությունների վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրականացնել գերագույն հրամանատարի պարտականությունները

Հրապարակ օրաթերթը գրում է. Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց, որ Արցախի նախագահը Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին խառնվելու կամ միջամտելու ցանկություն չունի, հանդիպման նախաձեռնությունը հիմնավորեց հետեւյալով. «Արցախը ցանկանում է, որ ցանկացած քաղաքական գործընթացներից բոլորս ուժեղ դուրս գանք, ժողովրդի հույսը՝ ամրապնդված։ Իսկ դրա կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի երկրում չլինի թշնամանք, հանդուրժողականության եւ իրավական մթնոլորտում գործընթացները շարունակություն ունենան»։ Ինչպե՞ս են Հայաստանի պատգամավորներն ընդունել այդ ուղերձը, Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կա նման պատրաստակամություն, քանզի քաղաքական պայքարը մեր պես երկրում չպետք է վերածվի թշնամանքի»։ Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը որոշ շրջանակների մտահոգությունների վերաբերյալ, որ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրականացնել գերագույն հրամանատարի պարտականությունները։ «Գիտեք, չպետք է քաղաքականացնել այդ հարցը, ժամանակը ցույց կտա, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի փոխադարձ հարգանքի եւ մեկը մյուսին օգնելու ճանապարհով ամեն բան ստացվի։ Եթե լինի օրհասական պահ, Աստված մի արասցե, մեր ժողովուրդը կրկին իր ուժը ցույց կտա, եւ հաղթանակը մերն է լինելու»։ Դավիթ Բաբայանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի օրենսդրությամբ կվճռվի՝ Նիկոլ Փաշինյանը, թե՞ այլ պաշտոնյա է մասնակցելու ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին, եւ հույս հայտնեց, որ մի օր միջնորդական կողմերի համաձայնությամբ Արցախն էլ բանակցային սեղանի շուրջ կհայտնվի. «Կարեւորն այն է, որ չենք ասում, թե լինելու է արմատական աշխարհաքաղաքական փոփոխություն, եւ ճիշտ էլ չի լինի, որ քաղաքական գործընթացները հանգեցնեն նման արմատական փոփոխության, պետք է հավասարակշռված ձեւով շարունակենք այդ գիծը, եւ այդ մասին հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը»։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am