Փոխվել է միայն մի բան։ Դատարանին այլեւս ոչ ոք «վերեւից» չի զանգել ու չի ասել, թե ինչ անի

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Նախկինում է զանգվածային անկարգություններ հրահրելու եւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել, սակայն դատարանը դրանք մշտապես մերժել է։ Եվ ուրեմն, ինչ է տեղի ունեցել։ Ինչու հանկարծ դատարանը որոշեց նրան ազատ արձակել։ Անդրիաս Ղուկասյանը մոտ երկու տարի գտնվում է անազատության մեջ։ Պատկերավոր ասած, տեխնիկական տեսանկյունից խափանման միջոցը փոխելու համար որեւէ բան տեղի չի ունեցել։ Նրա դեմ նոր ցուցմունքներ չեն եղել, կամ հին ցուցմունքներից հրաժարվելու փաստ չի արձանագրվել։ Ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես նախկինում։ Փոխվել է միայն մի բան։ Դատարանին այլեւս ոչ ոք «վերեւից» չի զանգել ու չի ասել, թե ինչ անի։ Պարզապես չի զանգել ու վերջ։ Դատարանն էլ կայացրել է այնպիսի որոշում, որը արդարացի է համարել։ Թավշյա հեղափոխության օրերին Ղուկասյանը եղել է անազատության մեջ, նա որեւէ կերպ չի մասնակցել այդ իրադարձություններին, հեղափոխության առաջնորդները որևէ կերպ ճնշում չեն գործադրել դատարանի վրա…։ Այսինքն դատարանը այս քայլով չի փորձել սիրաշահել հեղափոխությանը, ճնշումներից չի վախեցել…։ Պարզապես իրականացրել է արդարադատություն։ Սա արդարադատության «կառավարման»՝ տարիներ շարունակ հղկված, մշակված ու հետեւողականորեն իրականացված մի կուռ ու արատավոր սխեմայի փլուզման առաջին դրսեւորումն է։ Իսկ այդ սխեման հայտնի է բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես շփում են ունեցել դատաիրավական համակարգի հետ։ Դատավճիռների մի զգալի մասը կայացվել են ոչ թե դատարաններում, այլ Բաղրամյան 26-ում։ Այսինքն, Հայաստանում գործել է դատական երկու համակարգ, մեկը՝ լեգալ, մյուսը՝ գաղտնի։ «Գաղտնի» դատարանում՝ Բաղրամյան 26-ում կայացվել են դատավճիռները, իսկ լեգալ դատարաններում դրանք ուղղակի հաստատվել են։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում «անշառ» գործերին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am