Երևանում`«Արցախ» հյուրանոցի մոտակայքում, բախվել են LADA-ն ու մարդատար ГАЗель-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում՝ «Արցախ» հյուրանոցի մոտակայքու, բախվել են LADA 112 մակնիշի 35 NF 758 համարանիշի և մարդատար ГАЗель մակնիշի 25 OL 455 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով LADA-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, որից հետո փրկարարները նրան դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից, ու շտապօգնության հերթապահ խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Յուրիկ Եղիազարյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա ստի ու կեղծիքի իշխանություն է. Անդրանիկ Թևանյանը ընտրություններին կմասնակցի Գագիկ Ծառուկյանի հետ (video) ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել «Նիկոլի տեր Ալիևը երեկ Նիկոլի մի քանի սուտ բացահայտեց». Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Բողոքի Ակցիա ԱՄՆ-ում՝ ընդդեմ տիրադավ Հովնանի․ նրա աջակիցը կռիվ հրահրեց (video) ՊՆ-ն հակառակորդի համար հասանելի է դարձնում ինժեներական տվյալներ․ Աբրահամյան Արցախի ՊԲ-ում 20 տարուց ավելի աշխատած տեղահանված կինն անմխիթար պայմաններում է ապրում (video) Իրավաբանը պարզաբանում է՝ ինչպես պահանջել փոխհատուցում Երևանի փոսերի համար Միքայել Սրբազանը վաղը դուրս կգրվի «Իզմիրլյան» ԲԿ-ից. նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մյունխեն 2026․ միջանցք, միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին, «այսպես կոչված Խաղաղության խաչմերուկ» և անցած օրերի «փառքը»․ Խաչատրյան Բողոքի ակցիա․տաքսու վարորդները կոնկրետ պահանջներ են առաջ քաշում․նրանց հանդիպել են ավագանու անդամները (video) Ինչի միջև կատարել ընտրությունը՝ Ալիևի կողմից անարգվողի՞, թե՞ Ալիևին խեղճացնողի․ Սևակ Նազարյան ՀՀ տարածք մխրճված ադրբեջանցիները գիտե՞ք՝ ինչ են անում․․․ Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնում է (video) Ագրարարային համալսարանի քոլեջի փոխտնօրենները ազատվել են աշխատանքից Քրդերը ձգտում են Սիրիայի հյուսիս-արևելքում ինքնակառավարման մարմինների պահպանմանը Բրյանսկի բնակիչների մի մասն առանց ջեռուցման և լույսի է մնացել՝ էներգետիկ օբյեկտներին հասցված ուկրաինական հարվածից հետո #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը պատրաստվում է եկեղեցու գանձերի թալանին․ Հայկ Նահապետյան (video) Եվրոպան պետք է հաշվի առնի ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխությունը․ China Daily «Անհնարին» երկրաշարժերը տեղի են ունենում ամբողջ աշխարհում՝ փոխելով գիտությունը ԱՄՆ պետքարտուղարը մտահոգիչ է համարում Նավալնիին թունավորելու մասին տեղեկությունները Սա զրպարտություն է, որն արդե՛ն անուղղելի վնաս է հասցրել մեր Մայր Եկեղեցու ու հետևաբար մեր ողջ ազգի հեղինակությանը կոնկրետ երկրում. Ռուբեն Մելիքյանը` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Չալաբյան Մարդը նույնիսկ իր սեփական կուսակցությունում բացարձակ հեղինակություն չունի Նեթանյահուն պահանջել է զրկել Իրանին ուրանի հարստացման հնարավորություններից Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am