Ում կզոհաբերեն ՀՀԿ-ում

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ուշագրավ հայտարարություն է արել։ Պատասխանելով հարցին, որ վարչապետ լինելու դեպքում Նիկոլ Փաշինյանին են ենթարկվելու ուժային կառույցները, և կան տեղեկություններ, որ չի բացառվում՝ ՀՀԿ-ից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան, և արդյունքում՝ ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, Բաղդասարյանը հեգնեց որակելով՝ «ենթադրությունների կամ երազանքների գիրկն ընկնել». «Նախ՝ որևէ ուժային կառույց որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս՝ սիրո, համերաշխության կոչ անողները, այդ ուժային իշխանությունները ժողովրդինն են»,- ասաց նա՝ մոռանալով, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ն, ի դեմս ղեկավարի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության ողջ ռեսուրսը օգտագործել է նախեւառաջ հանուն սեփական շահի, նույն ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում ԱԱԾ-ն ուշի ուշով հետեւել է իշխանության ներկայացուցիչների շարժին, ու ձեւավորվել են կոմպրոմատների հսկա փաթեթներ, որոնք էլ պահել են ՀՀԿ-ի միասնականությունը։ Մայիսի 8-ից սկսած իրավիճակը գլխիվայր շուռ է գալու, այնպես որ, ասել, թե այդ խոսակցությունները երազանքի պես բան են, կնշանակի ոչինչ չասել։ Սակայն Բաղդասարյանը ավելի ուշագրավ հայտարարություն է արել։ Ինչպես գիտենք, ՀՀԿ-ում քաղաքական որոշում է կայացվել աջակցել Փաշինյանին ընտրության պահին, ապահովել պահանջվող քվեները, որպեսզի Հայաստանն ունենա վարչապետ։ Եւ ինչպես Վահրամ Բաղդասարյանն է ասել՝ ՀՀԿ-ի այդ որոշումը բացառապես կայացվել է իրավիճակը չապակայունացնելու, չսրելու համար։ Այդ որոշումից հետո ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այնպես էլ շատերը միեւնույն ժամանակ հայտարարել են, որ ՀՀԿ-ն միասնական է ու մայիսի 8-ին էլ լինելու է միասնական, դիրքորոշումը չի փոխելու։ Այսօր Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է այդ պնդումը, ասելով, որ առնետավազքի մասին ենթադրություններ կային նաև նախկինում, իսկ իրականությունը երևաց ամսի 1-ին, սակայն, եթե անգամ լինի այդպիսի վիճակ, կարևոր չէ, թե քանի հոգի կլինի խմբակցությունը, կարևորը քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինելն է. «Ես ձեզ հավատացնում եմ, որ դա չի լինի»: Թե ո՞վքեր են քվեարկելու Փաշինյանի օգտին, արդյոք օլիգարխնե՞րը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ դա կքննարկեն այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում, և իրենց որոշումից որևէ մեկը չի շեղվի: Այսպիսով, պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ն Փաշինյանի օգտին քվեարկելու վերաբերյալ ընտրություն է կատարելու այնպիսի պատգամավորների շրջանակում, որոնք այսպես ասած հեռու են ՀՀԿ-ի դիրքորոշումն ու գաղափարախոսությունը ներկայացնելուց, նրանք մարդիկ են, որոնք նպատակահարմարությունից ելնելով մտել են ՀՀԿ, ապա՝ նաեւ խորհրդարան, ընտրություններին աշխատել կուսակցության օգտին, որպեսզի հետո քաղաքական ապահով տանիքի տակ գործեն, որպեսզի հետագա տարիներին նրանք առհասարակ բիզնես ծավալելու հնարավորություն ունենան ու իշխանության հարկային տեռորներին չենթարկվեն։ Այսինքն ՀՀԿ-ն «ժերտվա» է տալու մարդկանց, որոնց օգտագործել է բոլոր ժամանակներում, նրանք որքան էլ արժանանան հանրության համակրանքին՝ Փաշինյանին կողմ քվեարկելով, սակայն խոշոր հաշվով ընկալվելու են կամազուրկներ, որոնց ըստ նպատակահարմարության ասելու են «գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ», հենց սա է, որ կարող է համապատասխան հետեւությունների պատճառ դառնալ ու ՀՀԿ-ն զրկվի անգամ խորհրդարանական իշխանությունից։ Մինչդեռ ՀՀԿ-ում կարող էին նման հայտարարություններից զերծ մնալ, չշեշտել, որ միասնական են ու չեն փոխել դիրքորոշումը, գաղտնի պայմանավորվածություն ունենալով՝ հայտարարեին ազատ քվեարկություն։ Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am