ՀՀԿ քաղաքական թևը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի նոր փաստարկներ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եվ այսպես, այսօր մի քանի շաբաթ տևած ինտրիգը կարծես թե հանգուցալուծվելու է: Իհարկե, դա պետք է տեղի ունենար մայիսի 1-ին, բայց ՀՀԿ խմբակցությունը խելամիտ վարք չդրսևորեց, և խնդրի լուծումը հետաձգվեց մեկ շաբաթով: Սա այն է, ինչ շախմատում կոչվում է տեմպի կորուստ (ի դեպ, շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ), երբ այս կամ այն քայլը, որը, դու, միևնույն է, պետք է անեիր, կատարում ես ավելի ուշ, և իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ քեզ: Այդ քայլի հետաձգման որևէ տրամաբանական բացատրություն ես առայսօր չեմ լսել, հանրապետականներից ոմանք ինչ-որ գաղտնիքներ են ակնարկում, որոնք նրանք իբր չեն ցանկանում բարձրաձայնել: Կանխատեսում եմ, որ խորհրդարանի այսօրվա հատուկ նիստը ավելի կարճ է տևելու, քան մայիսի 1-ինը, որովհետև բոլոր հարցերն ու փաստարկները կարծես թե արդեն հնչել են: Բայց եթե դարձյալ ինչ-որ ելույթներ հնչեն, ապա հուսով եմ՝ հանրապետականներն այլևս չեն վախեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Նախ՝ այդ սպառնալիքներից ոչ ոք չի վախենում, երկրորդ` Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բավականին զուսպ է (հակառակ տեսակետն են հայտնում բավականին մարգինալ համարում ունեցող հրապարակախոսները), և երրորդ` ամենակարևորը` մեր քաղաքական խնդիրները լուծելու համար «տղա բերելը» վարկաբեկիչ է հենց հանրապետականների համար: Այնպես որ՝ ՀՀԿ խմբակցության քաղաքական թևը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի այլ փաստարկներ, որոնք գտնելը, ի դեպ, այնքան էլ դժվար չէ: Ի՞նչ տեղի կունենա այսօրվա քվեարկությունից հետո: ՀՀԿ-ի համար կա երկու տարբերակ. վարչապետ ընտրելուց և նրա ծրագիրը հաստատելուց հետո մնալ մեծամասնություն և հանդես գալ որպես խորհրդարանական ընդդիմություն, կամ էլ խմբակցությունը կփոքրանա, նրանից որոշակի բեկորներ կանջատվեն և կմնա վերը հիշատակած քաղաքականացված մասը, որը կլինի փոքրամասնություն և չի կարողանա ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա: Իհարկե, նրանց համար ցանկալի է առաջին տարբերակը: Բայց փորձը ցույց է տալիս, որ փաստացի իշխանափոխությունից հետո նախկին իշխող կուսակցության անդամները որոշակի, մեղմ ասած, թուլություն են ցուցաբերում, որի դեպքում իրադարձությունները կզարգանան արդեն փորձարկված սցենարով: Դե իսկ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին լուրջ փորձություններ են սպասվում` կյանքի կոչել այն գաղափարները, որոնց համար իրականացվում էր այդ հեղափոխությունը: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ առանց կառավարության որոշման ոչ աշխատանքային օր հայտարարել, չէ՞ որ մենք պայքարում ենք օրինականության համար»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am