Ովքե՞ր են տեղ գտնելու նոր կառավարությունում

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում:

 Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը կարող է վստահել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին: Մինչդեռ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արարտ Միրզոյանը կշարունակի մնալ խորհրդարանում, որպես «Ելք»-ում Փաշինյանի միակ հավատարիմ հենասյունը:
Ի դեպ, մինչ ՀՀ ՊՆ-ում որոշ շրջանակներ պատրաստվում են ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի վերադարձին, այս անգամ որպես պաշտպանության նախարար, պարզվում է՝ Փաշինյանն այս հարցում լուրջ փակուղու առջեւ է: Դավիթ Տոնոյանը ՊՆ փոխնախարարն էր Սեյրան Օհանյանի օրոք, ուստի նրան այդքան էլ բարի խոսքերով չեն հիշում ոչ նախարարությունում, ոչ էլ նախարարությունից դուրս: Միակ ելքը մնում է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին պաշտպանության նախարար նշանակելը, ինչը Փաշինյանն էլ է հասկանում, որ կդառնա իսկական գլխացավանք ոչ միայն իր, այլեւ ողջ երկրի անվտանգության համար: Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետին, թեպետ օրեր առաջ շրջանառվում էր այս պաշտոնում գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, բայց Փաշինյանը դեռ հույս ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին համոզել տեղափոխվել այդ աթոռին: Թերեւս սա կլինի միակ մեղմացուցիչ հանգամանքը, որ այլեւս ընդդիմադիր ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն են կազմում, երբեմն-երբեմն փոխհամաձայնության գան գործադիրի հետ: Դե իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աթոռին կրկին կվերադառնա Հրաչյա Ռոստոմյանը՝ լինելով դե յուրե «Ծառուկյան» դաշինքի միակ ներկայացուցիչը գործադիրում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am