«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմումներ են գրել:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս վերոնշյալ օրը հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Առայժմ, սակայն, ո՛չ նախարարի, ո՛չ էլ նրա երկու տեղակալների հրաժարականի դիմումները չեն հրապարակայնացրել:
Մեզ հասած տեղեկություններով` այդ ամենը պայմանավորված է սահմանային իրավիճակով, և, առհասարակ, Ղարաբաղյան հարցի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս ասաց, որ նման բան չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը