Դաշնակցականները ՀՅԴ-ի դեմ

Երիցս ճիշտ է Աղվան Վարդանյանը, որ մի առիթով բարձրաձայնեց, թե ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից: ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է նույնիսկ անկախության տարիներին ՀՅԴ-ի ակունքներում կանգնած, այդ կուսակցության հիմնասյուներից Աղվան Վարդանյանի խղճից, որը մայիսի 1-ին իրացնելով սահմանադրական իր իրավունքը,այն է՝ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», արժանացավ հարազատ կուսակցության պարսավանքին ու հաշվեհարդարին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, երեկ որոշեց նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:Մեկ օր առաջ էլ Աղվան Վարդանյանը կուսակցության հորդորով հրաժարվեց պատգամավորական մանդատից, որին պատրաստ էր հենց մայիսի 1-ին ու հայտարարեց այդ մասին։ ՀՅԴ-ի որոշումից առիթավորված ակտիվ հանրույթն էլ Վարդանյանին հռչակեց իբրեւ դավաճան, որը չի քվեարկել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Արմեն Ռուստամյանը գիտի Սահմանադրության վերը նշված 94 հոդվածի տեղը,միեւնույն է պնդում է, որ սա Դաշնակցությունն է , եւ վերջ: «Սա ՀՅԴ-ն է, մենք ունենք մեր ավանդույթը: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ: Էս կուսակցությունից էնքան մեծեր են հեռացվել»: Հասկանալի է, որ կուսակցությունը կայացրել է այլ քաղաքական որոշում: Բայց ո՞վ է ասել, որ Աղվան Վարդանյանը չէր կարող ունենալ իր սեփական քաղաքական մոտեցումը, ինչն, ի դեպ, շատ ավելի հիմնավոր ու ազնիվ է, պետականամետ գործչի մտահոգություններ, քան մեկ օրում իշխանության խորտակվող նավից թռած դաշնակցության որոշումը .«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելով՝ այլ գործիչներ էլ ենք տեսել, նաև տխուր վերջաբանով: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ», - ընտրության օրը հայտարարեց նա: Առավել եւս, որ ընկեր Վարդանյանի դիրքորոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել ու ՀՅԴ-ում նախապես իմացել են այդ մասին: Եւ ուրեմն , ինչ ավանդույթների մասին է հիշեցնում ընկեր Ռուստամյանը՝ ամեն բացվող կերակրատաշտակի կողմը վազե՞լը, բազմակարծությունը չհանդուրժե՞լը, հին ընկերներին նեղ օրերին դավաճանե՞լը, ամբոխահաճո խոսքն ու գո՞րծը: Դավաճանությունից ու խաղեր տալուց խոսելիս պետք է չմոռանալ, որ ՀՅԴ-ն ժողովրդին վաղուց է «դավաճանել» , այն ժամանակներից, երբ նրա ղեկավարությունը սկսեց պարբերաբար գործարքների մեջ մտնել Հայաստանի ու Ղարաբաղի տարբեր ժամանակների իշխանությունների հետ, իշխանության մեջ տեղ ունենալու, քաղաքական ու տնտեսական քվոտաներ ստանալու համար: ՀՅԴ-ն մտավ կոալիցիա, իր մասնակցությունը բերելով ընտրությունների կեղծմանն ու ընտրական մեխանիզմների ոչնչացմանը, երկրում անօրինական քաղաքական-բիզնես հարաբերությունների հաստատմանը: Ազգային հեղափոխական կուսակցությունը, որը հայ ազգի նվիրյալների ու իսկական ընտրախավի դարբնոց է եղել, շատ վաղուց է իր ղեկավարների քաղաքականության արդյունքում հայտնվել է քաղաքական մանր առեւտուրների շուկայում: Մի՞թե սա է Դաշնակցության իրական տեղն ու դերը, որից ժամանակին վախենում էին ազգի թշնամիները՝ ներքին ու արտաքին:Եւ միթե բարոյական նման նկարագիր ունեցող կուսակցությունը իրավունք ունի ՀՀԿ-ից ավելի կաթոլիկ գտնվել, որտեղ <<դասալիք>> Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ ավելի հանդուրժող գտնվեցին: Մինչդեռ այսքան հեշտ ու հանգիստ կուսակցության շարքերից հեռացնել մի մարդու, որը շարքերը համալրել է բարդ ու դժվարին տարիներին՝ 90-ականներից, երբ առաջին նախագահի ճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ մի կողմից, կուսակցության ընկալելիությունը մյուս կողմից, եւ ամեն մեկը չէ, որ հասկանում էր պահի լրջությունը: Հեռացնում են մի մարդու, որն այդ տարիներին 60-70 հազար աննախադեպ տպաքանակով Երկիր թերթն էր խմբագրում ու ինֆորմացիան տեղ հասցնում հենց պատերազմի դաշտից, իսկ դրանից հետո Դրոշակ ամսագիրը: Մարդու, որն, ի վերջո, ակտիվ եւ առանցքային դերակատարում է ունեցել բոլոր ընտրություններին ու իր ռեսուրսներով պահպանել ՀՅԴ-ի գոյությունը: Միանգամից եւ անվերադարձ հրաժարվել նման ընկերոջից, թույլ չտալով կախակայել, կամ ինչ որ տարբերակով սառեցնել նրա անդամությունը ՀՅԴ-ին, կնշանակի ունենալ բոլորովին այլ դրդապատճառ, որը վստահաբար քաղաքական չէ: Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am