Եթե Նիկոլը կիթառ կնվագի, կմտածենք համերգի մասին. Սերժ Թանկյան
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն արդեն Հայաստանում է և մասնակցել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին:Սակայն մինչ հրապարակ հասնելը, «Զվարթնոց» օդանավակայանում նա պատասխանեց լրագրողների հարցերին : Դժբախտաբար համերգ նախատեսված չէ: Չգիտեմ՝ համերգի վերաբերյալ բամբասանքը որտեղից է եկել, բայց...,համերգի մասին տարածված լուրերին անդրադառնալով ասաց աշխարհահռչակ երաժիշտը : Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա՞, նշելու առիթ չկա՞,հարցրեցին լրագրողները,ինչին ի պատասխան նա ասաց ,որ եթե Փաշինյանը կարող է կիթառ նվագել, այն ժամանակ կմտածեն: ՙՙԺամանակը եկել էր: Երբ ժամանակը գալիս է, ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարող կասեցնել՚՚,-հարցին,թե ինչո՞ւ ժողովուրդը ոտքի ելավ պատասխանեց Թանկյանը: Չէինք քնում, 2 շաբաթ է՝ չենք քնել, բոլոր սփյուռքահայերը, հավատացեք, որ հոգով-սրտով ամեն մարդ ձեզ հետ էր,պատմեց երաժիշտը,հավելելով,որ կոչեր՝ հեռու մնալ, չգալ Հայաստան երբեք չեն եղել: Թանկյանի համար սպասելի էր շարժման հաղթանակը,երազանք էր, որ իրականացավ բոլորի հետ :
