Նորից ընկնում եք երազանքների կամ ենթադրությունների գիրկը.Վահրամ Բաղդասարյան (video)
ՀՀԿ խմբակցությա ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հարց ուղղեցին,թե իրեն տեսնո՞ւմ է ընդդիմադիրի դերում: «Եթե մարդը որոշել է, որ ամբողջ կյանքում պետք է լինի իշխանության մեջ նշանակում է, նա չի մտել քաղաքականություն: Բնականաբար, պատրաստ եմ: Ի տարբերություն մեր նախորդ ընդդիմադիրների, մենք պատրաստ ենք դրականը տեսնել»,-պատասխանեց նա: Վարչապետի ենթակայության տակ են լինելու ուժային կառույցները և կա տեսակետ, որ շատերը կլքեն ՀՀԿ-ն ու այդ խմբակցությունը կդառնա փոքրամասնություն,հարց ուղղեցին լրագրողները . «Նորից ընկնում եք երազանքների կամ ենթադրությունների գիրկը: Ուժային կառույցները ժողովրդինն են, այդ մտավախությունը դուք ունեիք, որ մինչև ամսի 1-ը ՀՀԿ-ն պետք է քայքայվի, եթե լինի նման իրավիճակ, կարևոր չէ, թե քանի հոգի կլինի խմբակցությունում, կարևոր է, որ քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինեն»,-պատասխանեց նա:
