Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ․ Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: «Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում, երևի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց և կաշխատեմ նրա հետ։ Նա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ է։ Բայց դա մի որակ է։ Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։ Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը և իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն և կառույց։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,-նշել է Արմեն Սարգսյանը։ Մայիսի 8-ին Փաշինյանի ընտրման հեռանկարների մասին խոսելով՝ Սարգսյանը հայտնել է, որ կանխատեսելը բարդ է, քանի որ բոլորս էլ մարդ ենք և բոլորիս վրա Աստծո կամքն է։ Սակայն նա նշել է, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի, կունենք նոր կառավարություն։
